ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատարը, Բուլղարիայի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության վարչապետները


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատարը, Բուլղարիայի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության վարչապետները

  • 23-09-2016 18:23:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատարը, Բուլղարիայի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության վարչապետները 
 
 
Ուզբեկստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատարը,  Բուլղարիայի Հանրապետության,  Լիտվայի Հանրապետության վարչապետները շնորհավորական ուղերձներ են հղել Կարեն Կարապետյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Ուզբեկստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Շավկատ Միրզիյոևի շնորհավորական ուղերձում ասված է. 
«Հարգելի Կարեն Վիլհելմի,
Խնդրում եմ ընդունել իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր գործունեությունն այս բարձր պաշտոնում կնպաստի ուզբեկա-հայկական հարաբերությունների հետագա զարգացմանն՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների:
         Օգտվելով առիթից մաղթում եմ Ձեզ  քաջառողջություն, բարեկեցություն և ամենայն հաջողություն՝ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»:
 
***
 
Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովի շնորհավորական ուղերձում նշված է.
 «Ձերդ Գերազանցություն, 
Բուլղարիայի կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության բարձր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: 
Բուլղարիայի Հանրապետությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցության և բարեկամության ավանդական հարաբերությունները, և ես հաստատում եմ Բուլղարիայի կառավարության պատրաստակամությունը շարունակելու աշխատանքն՝ ի օգուտ մեր երկկողմ հարաբերությունների ներուժի լիարժեք ընդլայնմանը՝ հանուն մեր երկու երկրների և ժողովուրդների բարգավաճման:
Ցանկանում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ Ձեր բարձր պատասխանատու գործունեության մեջ, խնդրում եմ ընդունեք, հարգելի պարոն վարչապետ, խորին հարգանքի հավաստիքը»:
 
***
 
Լիտվայի Հանրապետության  վարչապետ Ալգիրդաս Բուտկեվիչիուսի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
 «Հարգելի վարչապետ, 
Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում  նշանակվելու կապակցությամբ: Թույլ տվեք, օգտվելով առիթից, մաղթել Ձեզ և Ձեր կառավարությանը հաջողություններ հետագա գործունեության մեջ: Ակնկալում եմ  կառուցողական համագործակցություն և մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդում: 
Օգտվելով առիթից, Լիտվայի Հանրապետության ժողովրդի և կառավարության անունից  շնորհավորհավորում եմ  Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ: Հայ ժողովրդին սրտանց մաղթում եմ նորանոր հաջողություններ, բարօրություն և բարգավաճում:
Խորապես հավատում եմ, որ առաջիկա տարիներին Լիտվայի և Հայաստանի միջև գործընկերությունը կշարունակի զարգանալ համագործակցային և բարեկամական ոգով»:
Այս մասին հայտնում է ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play