Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 140 կրակոց. ԼՂՀ ՊՆ


Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 140 կրակոց. ԼՂՀ ՊՆ

  • 24-09-2016 15:30:42   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 140 կրակոց:
 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն