Շահեց Զարուհի Փոստանջյանի և Դավիթ Սանասարյանի վարկանիշը, տուժեց մի ամբողջ ժողովուրդ.Սևան Աղաջանյան


Շահեց Զարուհի Փոստանջյանի և Դավիթ Սանասարյանի վարկանիշը, տուժեց մի ամբողջ ժողովուրդ.Սևան Աղաջանյան

  • 24-09-2016 15:44:54   | Հայաստան  |  Հասարակություն

Ոչ չափազանցնենք, ոչ էլ թերագնահատենք ժառանգության անդամների գործողությունները։ Ուղղակի պետք է սթափ գնահատենք դրությունը՝ նախքան և հետո։Ի՞նչ փոխվեց իրենց կազմակերպած ակցիաներով, ո՞վ շահեց, ո՞վ տուժեց:
 
Իմ կարծիքով ոչինչ չփոխվեց, ոչ մի օրհասական հարց չլուծվեց, ոչ մի խնդիր չքննարկվեց. շահեց Զարուհի Փոստանջյանի և Դավիթ Սանասարյանի վարկանիշը, տուժեց մի ամբողջ ժողովուրդ, որին էլի դրել են անհասկացող երկար ականջներով կենդանու տեղ։ Ուղղակի հարցը կայանում է նրանում, որ ՀԱՍԱԿ –ի ղեկավար խորհրդի ասուլիսի ժամանակ բարձրաձայնվեց իրենց ոչ կառուցողական և ապաշնորհ գործունեության մասին, որից հետո վեր նշված անձանցից մեկը հայտարարություն է տարածում,որ ցանկանում է դիմել դատարան,իբրև թե իրենց գործունեության մասին ենք խոսել, խնդրեմ դիմեք, իսկ եթե գումար չհայթաթվի փաստաբան վարձելու համար,մի խնդրանք Ձեզ, փողոցում գումար չհավաքեք,դիմեք, կտրամադրենք։
 
ՀԱՍԱԿ-ի խորհրդի անդամ Սևան Աղաջանյան
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն