«Գյումրի Ռոքֆեստ-2016». փառատոն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին


«Գյումրի Ռոքֆեստ-2016». փառատոն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին

  • 24-09-2016 17:17:51   | Հայաստան  |  Մշակույթ

  ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Ծիրանափող» մշակութային երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ ս. թ. սեպտեմբերի 24-25-ը, Գյումրիում կկայանա «Գյումրի ՌոքՖեստ-2016» խորագրով միջազգային ռոք-փառատոնը՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:
     Ծրագիրը Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված երաժշտական, թատերական միջոցառումների, կինոնախագծերի, ցուցահանդեսների և այլ մշակութային ծրագրերի մրցույթում հաղթող ճանաչված նախագծերից է:
     Ռոք-փառատոնը, որն իրականացվում է «Գյումրու օր» ծրագրի շրջանակում, աննախադեպ իրադարձություն է հանրապետության երկրորդ քաղաքի մշակութային տարեգրության մեջ. առաջին անգամ Գյումրին կհյուրընկալի հայաստանյան և միջազգային շուրջ տասնյակ հեղինակավոր ռոք խմբերի:
     Փառատոնի «Գալա» համերգը կկայանա սեպտեմբերի 25-ին, ժամը 17:00-ին, Գյումրու «Սև Բերդ» ամրոցում: Համերգին կնախորդեն բազմապիսի միջոցառումներ. փառատոնի մասնակից խմբերը հանդես կգան քաղաքի տարբեր հատվածներում:      
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play