«Ապագայի բժշկություն․համատեղ հայացք համընդհանուր խնդրին» գիտաժողովի մի հատվածը նվիրված է օնկոլոգիային
26-09-2016 13:12:18 | Հայաստան | Հասարակություն
Սույն թվականի սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին կկայանա Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի 3-րդ տարեկան գիտաժողովը:
Ինչպես հայտնի է՝ այս տարի գիտաժողովը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին, կրում է «Ապագայի բժշկություն․համատեղ հայացք համընդհանուր խնդրին» խորագիրը:
Գիտաժողովին իրենց մասնակցությունն են բերել Հայաստանի պետական և մասնավոր ոլորտի, մասնավոր և հասարակական սեկտորի ներկայացուցիչները: Այն միավորում է արդեն իսկ կայացած, ինչպես նաև բժշկության ոլորտում առաջին քայլերն անող մասնագետների: Համաժողովի ընթացքում կհնչեն բժշկության ամենատարբեր նեղ մասնագիտություններն ու ոլորտները ներկայացնող մասնագետների զեկույցներ, սեփական փորձն ու մոտեցումները, ժամանակակից բժշկագիտության նորարարությունները, ապացուցողական հիմքերը: Գիտաժողովի նիստերից մեկն էլ նվիրված է ուռուցքաբանությանը: Հոկտեմբերի 1-ին Ուռուցքաբանության լիագումար նիստի նախագահողներն են բ.գ.դ., պրոֆեսոր Գ.Խ. Բադալյանը և բ.գ.թ. Լ.Գ.Բադալյանը:
Բժշկության այս ոլորտին նվիրված զեկույցները հետևյալն են՝
«Միկրովիրաբուժական տեխնոլոգիաների կիրառումը ուռուցքային հիվանդությունների բուժման ժամանակ» - Ա.Ռ. Հովհաննիսյան, բ.գ.թ., ՀՊՌԷՎԱ նախագահ, «Դա Վինչի» կլինիկայի պլաստիկ վիրաբույժ, ԵՊԲՀ Պլաստիկ վիրաբուժության ամբիոնի դոցենտ, «Էրեբունի» ԲԿ պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար
«Լապարասկոպիկ վիրահատությունները օնկոգինեկոլոգիայում» - Ա.Վ. Ստեփանյան, բ.գ.թ., օնկոգինեկոլոգ, «Նաիրի» ԲԿ օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ
«Կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղի բուժման նորագույն մեթոդները» - Լ.Գ. Բադալյան , բ,գ,թ, ուռուցքաբան- քիմիաթերապևտ, «Նաիրի» ԲԿ-ի Քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ
«Թոքի քաղցկեղի դեղորայքային բուժման ժամանակակից մոտեցումները» - Ա.Գ. Թադևոսյան, ուռուցքաբան- քիմիաթերապևտ, բ.գ.թ., ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոն
«Ոսկրային ուռուցքների օրգանապահպան վիրահատությունները» - Գ.Հ. Գալստյան, բ.գ.թ., օնկոօրթոպեդ, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային պաթոլոգիայի ծառայության ղեկավար
«Ինտերվենցիոն օնկոլոգիա» - Ա.Ս. Ղալումյան, վիրաբույժ, ինտերվենցիոն ռադիոլոգ, «Նաիրի» ԲԿ ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայության ղեկավար
«Օնկոմարկերների դերը օնկոգինեկոլոգիայում» - Ա.Գ. Լեխյան, օնկոգինեկոլոգ, «Նաիրի» ԲԿ
«Վահանաձև գեղձի դիֆերենցված քաղցկեղի ախտորոշման, բուժման և հետվիրահատական հսկողության ժամանակակից մոտեցումերը» - Հ.Յու. Աբովյան, էնդոկրինոլոգ- սննդաբան, «Դա–Վինչի» ԲԿ, «Ցիտոմեդ» ԲԿ
«Քաղցկեղով հիվանդների հոգեբանական կարիքները և հիվանդակենտրոն խնամքի հիմնական սկզունքները» - Ս. Ներսիսյան, հոգեբան, Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ:
Գիտաժողովի ընթացքում կտրվեն ՀՀ ԱՆ կողմից հաստատված շարունակական մասնագիտական զարգացման միավորներ, մասնակցությունն անվճար է:
Գիտաժողովը տեղի կունենա
Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին, Best Western Congress Hotel-ում: