«Ալյանս»-ը կդիմի զանգվածային գործողությունների


«Ալյանս»-ը կդիմի զանգվածային գործողությունների

  • 26-09-2016 14:33:24   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Գյումրու մարզահամալիրի լեփ-լեցուն դահլիճում կայացավ «Ալյանս»-ի տեղական կառույցի և Գյումրու ակտիվի հավաքը:
 
Այս փուլում քարոզարշավն ամփոփելով և վերջին օրերի համար գործողությունների պլան հաստատելով հանդերձ՝ «Ալյանս»-ի թիմը փաստեց, որ ողջ քարոզարշավի ընթացքում` սկսած առաջին օրվանից երկրի իշխանությունները իրենց սպասարկուների ձեռքով և Գյումրիի իշխանությունները իրենց տեղական սպասարկուների ձեռքով զբաղվել են բացառապես «Ալյանս»-ի դեմ հակաքարոզչությամբ և մեր արշավին խոչընդոտելով: Այդ ամենին հակազդել են «Ալյանս»-ի հարյուրավոր ակտիվիստներ` իրենց որակյալ կազմակերպչական քարոզչական աշխատանքով: Որոշվել է, որ այս հայտարարությունը արվում է որպես նախազգուշացում, նմանօրինակ դեպքերի կրկնության պարագայում «Ալյանս»-ը կդիմի զանգվածային գործողությունների:
 
«Ալյանսի» մամուլի հաղորդագրություն 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play