Հրաժեշտի հանդիպում Քենթրբերիի Արքեպիսկոպոսի պատվիրակի հետ


Հրաժեշտի հանդիպում Քենթրբերիի Արքեպիսկոպոսի պատվիրակի հետ

  • 26-09-2016 15:02:41   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանում Քենթրբերիի Արքեպիսկոպոսի պատվիրակ և անգլիկան համայնքի հոգևոր սպասավոր Հայր Ջոն Բարքրին:
 
Հայոց Հայրապետն իր օրհնությունը բերեց Հայաստանում ծառայությունն ավարտող Հայր Ջոն Բարքրին` գոհանակություն հայտնելով նրա պատասխանատու հոգևոր սպասավորության և Հայոց Եկեղեցու նկատմամբ ազնիվ ու ջերմ վերաբերմունքի համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաջողություն և Աստծու զորակցությունը մաղթեց անգլիկան հոգևորականին իր հետագա ծառայության մեջ: 
Քենթրբերիի Արքեպիսկոպոսի պատվիրակն իր հերթին խորին շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը` Հայաստանում իր ծառայության տարիներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ցուցաբերված մշտական աջակցության համար:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն