Իրանական բանկերն առաջին անգամ սկսել են վարկային քարտեր թողարկել


Իրանական բանկերն առաջին անգամ սկսել են վարկային քարտեր թողարկել

  • 26-09-2016 15:19:45   | Իրան  |  Միջազգային

Իրանի բանկերն առաջին անգամ սկսելու են թողարկել վարկային քարտեր։ Interfax.ru-ի փոխանցմամբ՝  վարկային այդ քարտերն աշխատելու են միայն երկրի ներսում, ինչ որ խոշոր միջազգային վճարային ընկերության հետ համագործակցություն չի ենթադրվում։
 
Քարտերի վարկային սահմանաչափերը և տոկոսային վճարները սահմանվելու են Իրանի Կենտրոնական բանկի կողմից, սակայն որոշումն այն մասին, թե հաճախորդները որքանով են բավարարում քարտի ձեռք բերման համար անհրաժեշտ պահանջները, յուրաքանչյուր բանկ կայացնելու են յուրովի։ 
Քարտերի օգտատերերը դրանք կարող են օգտագործել նաև իրանական ինտերնետ-խանութներից կատարած գնումները վճարելու համար։
Ընդհանուր առմամբ թողարկվելու է երեք տարբեր վարկային սահմանաչափերով քարտեր, ընդ որում առավելագույն սահմանաչափը լինելու է 50 մլն ռեալ, այդ թվում եթե  քարտով պարռքը չի մարվում մեկ ամսվա ընթացքում, ապա վարկային միջոցները տրամադրվելու են տարեկան 18 տոկոսով։
Մինչ օրս իրանական բանկերը թողարկել են միայն  դեբետային և կանխավճարային քարտեր։ 
 
Նոյյան տապան  -   Միջազգային