Թուրքմենստանի կառավարությունը պաշտոնապես ընդունել է կայուն զարգացման հասնելու նպատակները և ցուցանիշները


Թուրքմենստանի կառավարությունը պաշտոնապես ընդունել է կայուն զարգացման հասնելու նպատակները և ցուցանիշները

  • 26-09-2016 15:52:04   | Թուրքմենստան  |  Մամլո հաղորդագրություն

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանում Թուրքմենստանի պատվիրակությունը հանդես է եկել նոր  նախաձեռնություններով: Երկրի արտաքին գործերի նախարարը, ելույթ ունենալով համաշխարհային ֆորումի բարձր ամբիոնից, բարձրաձայնել է թուրքմենական պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնց նպատակն է ամրապնդել խաղաղությունն ու անվտանգությունը, հաստատել կայուն զարգացումը, լուծել կլիմայի փոփոխության, միգրանտների, փախստականների ու քաղաքացիություն չունեցող անձանց խնդիրները:
Ելույթում նշվել է, որ Թուրքմենստանի կառավարությունը պաշտոնապես ընդունել է կայուն զարգացման հասնելու նպատակները և ցուցանիշները: Այսպիսով, Թուրքմենստանը առաջինն է այն երկրներից, որոնք ընդունել են համաշխարհային այն ցուցանիշները, որ պետք է օգտագործվեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար կառավարության ծրագրերը կազմելու և իրականացման գործում:
 
 
Թուրքմենստանի պատվիրակությունը նաև հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ պրն. Ջեֆրի Ֆելտմանի և տնտեսական և սոցիալական հարցերով տեղակալ պրն. Վու Հոնբոյի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Թուրքմենստանի և ՄԱԿ-ի տարբեր կառույցների հետ համագործակցության առկա խնդիրները, ինչպես նաև Կայուն տրանսպորտի առաջին համաշխարհային կոնֆերանսի նախապատրաստական համատեղ աշխատանքները, տարածաշրջանային անվտանգության ամրապնդման և գործընկերության այլ հրատապ ու կարևոր հարցեր:
Սեպտեմբերի 23-ին Թուրքմենստանի պատվիրակությունը շարունակել է իր մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատանքներին: Այդ օրը նշանավորվել է Թուրքմենստանի կողմից Փարիզի համաձայնագրի ստորագրման հանդիսաոր արարողությամբ: Այս արարողությունով  պետությունն իր պատրաստակամությունն է հայտնում Համաձայնագիրը վավերացնելու համար իրականացնել բոլոր ներքին ընթացակարգերը:  
Պաշտոնական այցի վերջին օրերին Թուրքմենստանի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի, գլխավոր ասամբլեայի նախագահ Պիտեր Թոմսոնի, գլխավոր քարտուղարի տեղակալ Գյան Չանդրա Աչարյայի,  գլխավոր քարտուղար օգնական , ՄԱԿ-ի հակաահաբեկչական կոմիտեի գործադիր տնօրեն Ժան-Պոլ Լաբորդիի հետ: 
 
Հանդիպմումների ընթացքում նշվել է Թուրքմենստանի խաղաղարար նախաձեռնությունների կարևորությունը, կայուն զարգացմանն ուղված երկրի արդյունավետ և գործնական քայլերի իրականացմումը,  ինչպես նաև քննարկվել են Կայուն տրանսպորտի առաջին համաշխարհային կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքները:
 
Սեպտեմբեր 24ին Թուրքմենական պատվիրակությունը վերադարձել  է Աշգաբադ:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն