Արծվիկ Մինասյանը կնշանակվի Բնապահպանության նախարար, ՀՅԴ-ն կպահպանի պորտֆելները (Տեսանյութ)


Արծվիկ Մինասյանը կնշանակվի Բնապահպանության նախարար, ՀՅԴ-ն կպահպանի պորտֆելները (Տեսանյութ)

  • 26-09-2016 16:17:48   | Հայաստան  |  Հասարակություն



ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն առաջիկայում ամենայն հավանականությամբ կզբաղեցնի Բնապահպանության նախարարի պաշտոնը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
 
«Մենք տևական հանդիպում ենք ունեցել վարչապետի հետ, քննարկել ենք առկա հնարավոր բոլոր հարցերը, նրա համար կարևոր են տնտեսական բլոկի բարեփոխումները: Վարչապետը նոր նախարարությունում պատկերացնում է ավելի բիզնես մտածողություն ունեցող անձի»,­ասաց Աղվան Վարդանյանը՝ դրական գնահատելով Արծվիկ Մինասյանի կարողությունները Բնապահպանության նախարարության գործառույթներն իրականացնելու հարցում: Հարցին, թե արդյոք Արծվիկ Մինասյանը  կարող է աշխատել որպես բնապահպանության նախաարար` ոլորտի մեջ չլինելով, ՀՅԴ խմբակցության քարտուղարը  պատասխանեց, որ   Արծվիկ Մինասյանի  հմտությունները   բոլորին են հայտնի և վստահություն հայտնեց, որ  խնդիր չի լինի:
 
ՀՅԴ խմբակցության քարտուղարը նշեց, որ դաշնակցականների համար կարևոր է ոչ թե նախարարների հստակ թվաքանակ ունենալը, այլ առաջադրված խնդիրների լուծումը:
 
Ա. Վարդանյանը նաև հավելեց, որ Կարեն Կարապետյանը վճռական է պայքարելու ստվերային տնտեսության և կոռուպցիայի դեմ  և երկրում այլ խնդիրների լուծման համար:
 
Մանրամասները՝ տեսանյութում:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն