Եգիպտոսի ափերի մոտ ապօրինի փախստականներով բեռնված նավի խորտակման արդյունքում զոհվածների թիվը հասել է 170-ի
26-09-2016 16:59:13 | Եգիպտոս | Հասարակություն
Եգիպտոսի ափերի մոտ ապօրինի փախստականներով բեռնված նավի խորտակման արդյունքում զոհվածների թիվը հասել է 170-ի։ interfaxru-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է երկրի Առողջապահության նախարարությունը։
Տեղի պաշտոնյաների խոսքերով՝ զոհերի թիվը դեռ վերջնական հաստատված չէ, այն կարող է ավելանալ։
Ողբերգությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին։ Խորտակված նավում գտնվել են մի քանի աֆրիկյան պետությունների միգրանտներ։ Ենթադրվում է, որ նրանք ուղևորվել են Իտալիա։
Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գնահատմամբ՝ նավում գտնվել է շուրջ 450 մարդ, միևնույն ժամանակ ԶԼՄ-ները հաղորդում են, որ այդ թիվը կարող է հասնել 600-ի։