Ադրբեջանում Ալիեւի նախաձեռնած հանրաքվեն կայացած է համարվում


Ադրբեջանում Ալիեւի նախաձեռնած հանրաքվեն կայացած է համարվում

  • 26-09-2016 17:11:59   | Ադրբեջան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 26-ի կեսօրին Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցել են 1,613,879 ընտրողներ:
 
ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին հայտնել է haqqin.az-ը՝ վկայակոչելով  հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվրական կենտրոնի տնօրեն Ֆարիդ Օրուջեւին:
 
Նրա խոսքով՝ ընտրողների ներկայությունը տեղական ժամանակով ժամը 12-ին արդեն կազմել է 30,6 տոկոս:
Այսպիսով, քվեարկությանը ընտրողների մասնակցության 25 տոկոսի շեմը հաղթահարված է, եւ հանրաքվեն կայացած է համարվում:
Հիշեցնենք, որ հանրաքվեն նախաձեռնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Հանրաքվեի է դրվել Սահմանադրության մոտ երեք տասնյակ փոփոխություն, որոնց թվում նախատեսվում է փոխնախագահների ինստիտուտի ստեղծումը, որոնց նշանակելու է անձամբ նախագահը, չեղարկվում է նախագահի եւ պատգամավորների տարիքային սահմանափակման շեմը: Այսպիսով, Իլհամ Ալիեւը փորձում է իշխանությունը ժառանգաբար փոխանցելու իրավական հիմք ստեղծել:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն