Մեկնարկել են ամենամյա հավաք-պարապմունքները


Մեկնարկել են ամենամյա հավաք-պարապմունքները

  • 26-09-2016 17:15:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ նախարարությունների, երատեսչությունների, մարզպետարաների պաշտոնատար անձանց ամենամյա հավաք-պարապմունքները:
 
Ողջունելով հավաք-պարապմունքների մասնակիցներին` պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ նմանաբնույթ հավաքները հնարավորություն են ընձեռում բազմապատկել ունեցած հաջողությունները և նվազեցնել առկա թերացումները: Այնուհետև Սեյրան Օհանյանը հանդես է եկել «Տարածաշրջանային իրավիճակը ապրիլյան պատերազմից հետո: Արդյունքներն ու քաղված դասերը» թեմայով դասախոսությամբ: 
Պետական բարձրաստիճան պաշտոնյաների համար 2009 թվականից ի վեր կազմակերպվող ամենամյա հավաք-պարապմունքների նպատակն է ամրապնդել ռազմական անվտանգության համակարգում պետական կառույցների սերտ փոխգործակցությունը, ինչպես նաև նրանց շրջանում բարձրացնել ռազմական անվտանգության ապահովման գործում պաշտոնական պարտականությունների և իրավասությունների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:  
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play