Հեռուստատեսությունը դարձել է մի շուկա, ուր մի շարք ռաբիսներ աղմուկ են վաճառում.Դանիել Երաժշտ


Հեռուստատեսությունը դարձել է մի շուկա, ուր մի շարք ռաբիսներ աղմուկ են վաճառում.Դանիել Երաժշտ

  • 26-09-2016 17:18:01   | Հայաստան  |  Հասարակություն

Այսօր կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար, մանկավարժ, հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի  ծննդյան օրն է: Վարդապետի ծննդյան տարեդարձի առիթով Tert.am Life-ը զրուցեց հայ ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, հասարակական գործիչ Դանիել Երաժշտի հետ:
 
«Կոմիտասի արվեստը, դա հայ ժողովրդի արվեստն է: Հայ մարդու հոգու նվիրական արժեքները արտահայտվում են վարդապետի ստեղծագործության մեջ: Կոմիտասն ասում էր, որ որքան ապրի հայկական երաժշտությունը, այդքան կապրի Հայաստանը: Կոմիտասի երգերը ձևավորում են մեր մեջ ապրելակերպ: Կոմիտասը պահպանում է հայ ազգային ինքնությունը»,-ասաց Դանիելը:
 
Դանիել Երաժիշտը կարծում է, որ արվեստը մեր օրերում քաղաքականացվել է և մարդիկ սկսել են չափսոսալ արվեստը: Երաժիշտն առաջարկում է, որ հեռուստատեսությունը ղեկավարվի ավետարանով:
 
«Ավետարանում ասվում է, որ Աստծունը պետք է տան Աստծուն, կայսրինը՝ կայսրին, իսկ ես էլ կավելացնեմ հետևյալը՝ «սլեսարինն էլ` սլեսարին»: Մեզ մոտ խառնվել են արժեքները: Մեզ մոտ խառնվել են արժեքները: Ամեն ինչ կորցրել է իր տեղն ու ժամանակը: Ինձ թվում է, որ մարդիկ չունեն, այն վախը, որ կարող են կորցնել իրենց ազգային ինքնությունը: Հեռուստատեսությունը դարձել է մի շուկա ուր մի շարք ռաբիսներ աղմուկ են վաճառում: Այսօրվա երաժիշտները երաժշտությունը հասցրել են սերիալային մակարդակի: Ռոմեն Ռոլանը, ով Կոմիտասին անձամբ էր ճանաչել, ասում է, եթե չես կարող երգել, ապա լռիր, իսկ ես ասում եմ, որ Հայաստանում ովքեր լռել չեն կարողանում, ապա երգում են՝ փչացնելով կոմիտասյան հարստությունը»,- զրույցը եզրափակեց Դանիելը:
 
Tert.am Life-ը առանձնացրել է մի քանի կարևոր տեղեկություններ Կոմիտաս Վարդապետի կենսագրականից, որոնք ներկայացնում ենք ստորև։
 
Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Թուրքիայի Քյոթահիա քաղաքում:
 
Կոմիտասի գլխավոր աշխատանքն իր «Պատարագն» է, որը մինչև այսօր առկա է եկեղեցու ծիսակատարության մեջ։ Պատարագի մշակումը նա սկսել էր 1892 թվականին, բայց երբեք չավարտեց Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման պատճառով։ «Պատարագ»-ն առաջին անգամ հրատարակվել է 1933 թվականին Փարիզում և առաջին անգամ ձայնագրվել է 1988 թվականին Երևանում։ 
 
Կոմիտասն առաջին ոչ եվրոպացին էր, որն ընդունվեց Միջազգային երաժշտական ընկերություն։ Նա բազմաթիվ դասախոսություններ և կատարումներ էր ունենում ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում՝ ներկայացնելով մինչև այդ ժամանակը շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը։
 
Այնտեղ նա հիմնել է 300 անդամից բաղկացած «Գուսան» երգչախումբը։ 1915 թվականի ապրիլ 24-ին նա շատ ուրիշ հայ մտավորականների պես ձերբակալվել է և հարկադրված քայլել աքսորի ճամփաներով դեպի Արաբիայի անապատները։
 
Նա տեղափոխվել է Փարիզ, որտեղ էլ մահացել է հոգեբուժական կլինիկայում 1935 թվականին։ Հաջորդ տարի նրա աճյունը փոխադրվել է Երևան։ 1950-ական թվականներին Կոմիտասի ձեռագրերը նույնպես փոխադրվել են Փարիզից Երևան։ Այսօր Երևանի երաժշտական կոնսերվատորիան կրում է Կոմիտասի անունը։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play