Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին տոնում է իր 170-ամյակը
26-09-2016 17:22:41 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Այսօր Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի ունեցավ ՀԱԵ 170-ամյակին և Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված հոբելյանական գլխավոր տոնախմբությունը՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հովեր» երգչախմբի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ:
Հանդիսությանը ներկա էին աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած Հայ Ավետարանական Եկեղեցիների հովիվները, ՀՀ պետական և հոգևոր բարձրաստիճան այրեր:
Հնչեցին շնորհավորական ուղերձներ Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչների կողմից: