Արամ և Պավել Մանուկյանների կալանքը երկարացնելու հիմքում եղել է Վալերի Օսիպյանի ցուցմունքը


Արամ և Պավել Մանուկյանների կալանքը երկարացնելու հիմքում եղել է Վալերի Օսիպյանի ցուցմունքը

  • 26-09-2016 17:23:14   | Հայաստան  |  Հասարակություն

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանի և Պավել Մանուկյանի կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդության հիմքում եղել է Վալերի Օսիպյանի ցուցմունքը:
 
ArmLur.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հարություն Բաղդասարյանը նշելով, որ իրենց ցուցմունքի ամբողջական տարբերակը չեն տրամադրել. «Մեզ հատկացված մասում նշվում է միայն, որ հանդիպել են Պավել Մանուկյանի հետ ու զրուցել, բայց թե դա ինչպես կարող է կալանավորման հիմք հանդիսանալ`պարզ չէ»: Բաղդասարյանը նաև տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են որոշումները բողոքարկել:
 
Նշենք նաև, որ Պավել Մանուկյանն իր գործով դատական նիստին, քննիչի միջնորդությունը լսելուց հետո, նյարդայնացել է և խնդրել, որ իրեն դուրս բերեն դահլիճից, իսկ Արամ Մանուկյանն ընդհանրապես չի ներկայացել նիստին:
 
Հիշեցնենք, որ Մանուկյանները մեղադրվում են Քր.օր 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։ 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն