Դամասկոսը կողմ է նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի անցկացման գաղափարին


Դամասկոսը կողմ է նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի անցկացման գաղափարին

  • 26-09-2016 17:33:06   | Սիրիա  |  Միջազգային

Դամասկոսն աջակցում է երկրի նոր սահմանադրության վերաբերյալ  համազգային հանրաքվեի անցկացման գաղափարը։  tass.ru-ի փոխանցմամբ՝  այդ մասին հայտարարել է Սիրիայի Արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալլիմը։
 
Նրա խոսքերով՝ նախարարների կաբինետը նաև համաձայն է նրա հետ, որպեսզի հանրաքվեից հետո երկրում անցկացվեն խորհրդարանական ընտրություններ, ապա ձևավորվի նոր կառավարություն։
Վ․ Մուալլիմն ընդգծել է, որ Դամասկոսը պատրաստ է ընդլայնված կառավարության ձևավորմանը, որը կձևավորի սահմանադրական հանձնաժողովը։
Անդրադառնալով հանրապետության իշխանական կառուցվածքում հնարավոր փոփոխությունների հարցին՝ Մուալլիմն ասել է․ «Սիրիայում իշխանության փոփոխությունը մեկ մարդու գործ չէ, այլ ամբողջ սիրիացի ժողովրդի որոշելիքը»։
 
Նոյյան տապան  -   Միջազգային