«Բեկոն Պրոդուկտ»-ն իր գործարար համբավն արատավորելու միտում է տեսնում․ «Հետք»-ի պարզաբանումը (Տեսանյութ)
26-09-2016 18:03:16 | Հայաստան | Կազմակերպություններ
Վերջերս «Հետք»-ը նրբերշիկների մասին հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացվել էին լաբորատոր փորձաքննության արդյունքները․ փորձաքննության ենթարկված փաթեթավորված նրբերշիկի 7 նմուշներից և ոչ մեկը չէր համապատասխանել սահմանված նորմերին․ դրանց մեջ եղել է մարդու առողջության համար վտանգավոր մանրէների (ՄԱՖԱՄ) անթույլատրելի քանակ։ Նմուշներից մեկում նաև հայտնաբերվել է աղիքային ցուպիկ (ԱՑԽՄ)։ Դա եղել է վեցերորդ համարի նմուշը՝ «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ի «Համով» նրբերշիկը։ Այն եղել է ներկայացաված նմուշներից ամենավտանգավորը, քանի որ բացի աղիքային ցուպիկից՝ դրա մեջ ՄԱՖԱՄ քանակը նորման գերազանցել է 800 անգամ։
«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ն դիմել է «Հետք»-ի խմբագրություն՝ նշելով, որ իրենք վերջերս «Համով» նրբերշիկները փորձաքննության են ենթարկել և ոչ մի շեղում չեն հայտնաբերել․ ՄԱՖԱՄ քանակը նորմայի մեջ է, աղիքային ցուպիկն էլ բացակայում է ։