Հարցազրույց Ռուսլան Պողոսյանի հետ


Հարցազրույց Ռուսլան Պողոսյանի հետ

  • 27-09-2016 11:27:19   | Վրաստան  |  Հարցազրույցներ

Հարգելի ընթերցողի ուշադրության ենք ներկայացնում «Վրացական երազանք» կուսակցության անդամ, համամասնական ցուցակով պագամավորի թեկնածու Ռուսլան Պողոսյանի հարցազրույցը:
 
Արդեն 4 տարի է ինչ «Վրացական երազանք»-ը երկրի կառավարման ղեկին է կանգնած: Միևնույն ժամանակ կարող ենք եզրակացնել, որ կուսակցության կողմից 2012 թվականին ազգային փոքրամասնություններին տված խոստումները՝ նրանց քաղաքական-ազգային ու մշակութային իրավունքների իրականացնման հետ կապված, չեն իրականացվել: Վրաստանի հայալեզու դպրոցներին արդեն որերրորդ տարին է ինչ դասագրքեր չեն մատակարարվում,  փոքրամասնությունները կրկին մնում են քաղաքական գործընթացներից դուրս, թիֆլիսահայերը դերևս չունեն ներկայացուցիչ քաղաքային ղեկավարության մարմնում, տեղական ինքնակառավարման բարեփոխումը մնաց անվերջնական, լեզվական փոքրամասնությունների իրավունքները համապատասխան օրենքով դերևս պաշտպանված չեն... Այսօր, 2016 թվականի ընտրություններում, ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիներն ինչու՞ պիտի ձայն տան «Վրացական երազանք»-ին:
- Ինչ վերաբերում է նախընտրական խոստումներին և այլն: Եթե օբիեկտիվորեն դատենք, կարող ենք ասել, որ այսօր՝ Վրաստանում, ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված են այնպես, ինչպես՝ մինչ այդ, երբևէ: Առաջ Ջավախքում համընդհանուր վախի մտնոլորթ էր տիրում: Այսօր այդ վախն այլևս չկա:
Վախի բացակայությունն ու այն փաստը, որ տարբեր ազգության քաղաքացիներ հնարավորություն ունեն բարձրաձայնելու իրենց դիրքորոշումը՝ այդ թվում նաև դժգոհությունը, սա արդեն մեծ ձեռքբերում է:
Սպասվող ընտրություններում մեծ քանակությամբ կուսակցություններ կմասնակցեն: Կուսակցությունների մեծամասնությունը՝ թեկնածուների ցուցակներում ներգրավված ունեն տարբեր ազգությունների քաղաքացիներ: Ե՛վ ընդդիմադիր, և՛ իշխող կուսակցություններում...
Կարևոր է նաև հարցի սոցիալ կողմը: Այն չունի ազգային նշան, սակայն շատ կարևոր է: Գյուղատնտեսության աջակցման ծրագրերը՝ այդ թվում նաև Սամցխե-Ջավախքի տարածքում գործող, բնակչությանը հնարավորություն ընձեռվեց զրոյից սկսել իրենց բիզնեսը: Մեծ բիզնես, ինչ խոսք, չեն սկսի, սակայն որոշակի արդյունքին հասնել հնարավոր է: Գյուղատնտեսության ոլորտում գործող բազմաթիվ ծրագրերը բնակչությանը ընտրության հնարավորություն են անգամ տալիս: Բնակչությունն ընտրում է՝ թե որ ծրագիրն է իրեն ավելի ձեռնտու:
Անցյալի մասին խոսելիս պետք է նշել, որ առաջ, տարբեր շրջանների՝ այդ թվում նաև Ջավախքի, բնակչությունը, բժշակական ծառայություն ստանալու համար ստիպված էր արտասահման գնալ: Գնում էին Հայաստան: Անհրաժեշտ բժշակական օգնություն ստանալու համար ունեցվածքն էին վաճառում: Այսօր այլևս դրա կարիքը չկա: Երկրի մասշտաբով բժշակական ծառայությունն անվճար է:
Վերջին շրջանում, կրթական համակարգում աննախադեպ փաստ գրանցվեց: Անցնող երեք տարիների ընթացքում երկրում գործող հայալեզու դպրոցները չեն ստանում անհրաժեշտ դասագրքեր:
- Ես այլ տեղեկություն ունեմ... Ինչքանով ինձ հայտնի է՝ դասագրքեր նրանց տրվում է: Երբեմն բարդություններ առաջանում են: Հայաստանի և Վրաստանի կրթության նախարարություններն ինչ-որ ձևաչափերի շուրջ համաձայնության են եկել: Այս գործընթացը երբեմն խոչնդոտներ է ունենում: Հայաստանի և Վրաստանի կրթության նախարարությունների ներկայացուցիչներիների հետ հաճախ եմ հանդիպում: Սակայն նման խնդրի վերաբերյալ հարցով ինձ դեռ երբևէ չեն դիմել:
Ինչ վերաբերում է հայալեզու դպրոցներին տրամադրած վրացական դասագրքերին, այստեղ էլ կար թարգմանության հետ կապված որոշակի անճշտություններ: Խոսքը տեխնիկական առարկաների դասագրքերի մասին է: Դասագրքերի թարգմանության սրբագրման աշխատանքները անցնող տարվա վերջին են սկսվել և ընթացիկ ուսումնական տարվա ընթացքում դպրոցները կստանան նոր, սրբագրված դասագրքեր:
Մասնակցում եք թե՞ ոչ քաղաքական կարևոր որոշումների ընդունելու գործընթացին: Կլինի դա արտաքին քաղաքականութուն, փոքրամասնությունների ինտեգրամն հարցերը կամ երկրի ընդհանուր անվտանգության հարցերը:
- Ամեն պատգամավոր ազատ է առարկայական հանձնաժողովի ընտրության հարցում: Ընտրում են այն հանձնաժողովին, որտեղ ունեն հետաքրքրություն: Երբ հանձնաժողովի աշխատանքին ես մասնակցում, բնական է այս հարցերին էլ ես մասնակցում: Այստեղ կանխելու հարց գոյություն չունի: Հանձնաժողովի աշխատանքներում մասնակցությունն ամեն պատգամավորի ուղիղ պարտականությունն է: Պարտավոր ես ներկա գտնվել հանձնաժողովի աշխատանքներին: Ամեն դեպքում հանձնաժողովային լսուներն անցնում են քո ներկայությամբ:
Միշտ փորձել եմ ակտիվ մասնակցություն ցուցաբերել նաև այլ հանձնաժողովների աշխատանքների գործընթացներին: Սեփական կարծիքներս էի արտահայտում:
Կապ ունեի նաև հասարակական կազմակերպությունների հետ: Տարբեր օրինագծերի քննարկման գործընթացին փորձում էի հնարավորության չափով ընդգրկել նաև նրանց:
Իսկ ի՞նչ վերաբերում է կուսակցության ֆորմատում քաղաքական որոշումներ կայացնելու գործընթացին:
- Կան հարցեր, որոնց հետ կապված կուսակցության ղեկավարությունն իմ կարծիքն է հարցնում: Երբեմն կածիքը իմ նախաձեռնությամբ եմ բարձրաձայնում: Այսինքն` այստեղ ամբողջական ազատություն կա: Բնական է, որ մարդիկ երբեմն համաձայնության են գալիս, երբեմն` ոչ: Սակայն այստեղ հենց երկխոսության փաստի առկայությունն է կարևոր: Կարծում եմ, որ այս երկխոսությանը պիտի միանան նաև հասարակական կազմակերպությունները: Սա նույնիսկ կարևոր է նրանց տեսլականը իմանալու համար:
Դուք ապրում եք Թբիլիսիի ազգությամբ հայ քաղաքացիներով բնակեցված թաղամասում... Ինչու՞ չեղավ Ձեր ներկայացումը, որպես մեղամասնական թեկնածու, ազգությամբ հայ ընտրողներով բնակեցված Թբիլիսիի որևէ ընտրական շրջանից:
- Սա ավելի հռետորական-վերացական հարցն է: Անկեղծ ասած, թեկնածուին անգամ չէի տեսնում... Այնպես չէր, որ ոմն մեկը եկել է մեզ մոտ և ասել, որ սեփական ուժերով, առանց վարչական ռեսուրսների օգտագործմանը, միայնակ կկարողանամ դառնալ հայ քաղաքացիներով բնակեցված տեղամասում մեծամասնական թեկնածու:
Ես կարող եմ խոսել իշխող կուսակցության տեսանկյունից: Թե այլ կուսակցություններ ինչու չունեն թբիլիսեցի պատգամավոր հայեր, չգիտեմ, այս մասին ոչինչ ասել չեմ կարող:
Սամգորիի շրջանում այդքան էլ երկար ժամանակ չէ ինչ բնակվում եմ: Սակայն հարցը դրանում էլ չէ: Վստահորեն կարող եմ հայտարարել, Իսանիի ընտրաշրջանի «Վրացական երազանք»-ի մեծամասնական թեկնածու Դավիթ ՃիՃինաձեն մի կողմից Վրաստանի մեծ հայրենասեր է, մյուս կողմից էլ հայ ժողովրդի մեծ ընկեր: Ոչ միայն Իսանիում ապրող հայերի, այլև ամբողջ ազգի:
Ինձ որ ասեին, եղիր մեծամասնական թեկնածու, հօգուտ ՃիՃինաձեի կասեի «ոչ»: Նա մեծացել է Հավլաբարիում: Ոչ պակաս ցանկացած հայի, տեղյակ է սեփական շրջանի խնդիրների վերաբերյալ:
Թեկնածու ՃիՃինաձեի բարեխղճության մեջ կասկած չենք մցնի, սակայն, մի՞թե ամբողջ Իսանիի շրջանում, Հավլաբարիում, իշխող կուսակցությունը չկարողացավ գտնել գոնե մեկ հայ թեկնածու: Չորս տարի առաջ կուսակցությունը խոստացավ քաղաքական կյանքի մեջ ազգային փոքրամասնությունների ներգրավումը: Կուսակցության կադրային քաղաքականությունը չփոխվե՞ց:
- Կուսակցությունը չի կարող թեկնածուներ ընտրի ըստ նրանց ազգային պատկանելիության: Եթե քաղաքական ուժը ինքնաբավ է, ապա այսպես չի վարվի: Կուսակցությունը օգտագործում է այն ռեսուրսը, որն ունի:
Ուրախ եմ, որ կամաց-կամաց անհետանում է այն կարծրատիպը, որի համաձայն «ամեն հայ պիտի ձայն տա հօգուտ իշխող կուսակցության»: 2012 թվականին, անձամբ ես ներկայացնում էի ընդդիմադիր կուսակցությունը: Ընտրություններում, որ չհաղթեինք, մեծ հավանականությամբ բանտում կհայտնվեինք:
Ինչ խոսք կարծում եմ, որ «Վրացական երազանք» կուսակցությունն ամենաարժանին է: Սակայն, միևնույն ժամանակ, այն փաստը, որ մարդիկ, այդ թվում փոքրամասնությունները, չեն վախենում ընդդիիմադիր կուսակցությունների ցուցակներով ներկայանալ, արդեն դրական է:
Սոցիալ-քաղաքական հարցերի շուրջ զրուցելիս կարևոր է, որ հայերի առջև առկա խնդիրների մասին խոսեն ոչ միայն հայերը: Այս հարցերը Վրաստանի քաղաքացիներին է պատկանում: Համապատասխանաբար այս ամենի մասին վրացիներն էլ պիտի հոգ տանեն, և հակառակը: Ազգային փոքրամասնությունների կազմակերպություններին հաճախ խնդրել եմ, որ հետաքրքրությունների ոլորտում նաև ընդհանուր հարցեր ներառեն: Ինտեգրումն այնպիսի գործընթաց է, երբ հոգ ենք տանում միմյանց խնդիրների մասին, և ոչ միայն սեփական խնդիրների մասին: Սակայն այս բոլոր խնդիրներն ընդհանուր են:
Չորս տարի խորհրդարանում էիք աշխատում: Ձեզնից բացի որևէ վրացի պատգամավոր արդյո՞ք ներկայացել է ազգությամբ հայ քաղաքացիների առջև առկա մարտահրավերների կարգավորման նախաձեռնությամբ: Կարող եք գոնե մեկ օրինակ բերել, երբ վրաց պատգամավորները փորձում էին պաշտպանել փոքրամասնությունների շահերը:
- Ինչպե՞ս եք պատկերացնում, որ խորհրդարանն ընդունի մեկ ազգային խմբի օգտին որևէ կանոն: Դժվար է պատկերացնել... Խորհրդարանը խտրականության դեմ օրենք ընդունեց: Գոյություն ունի օրենք, որի համաձայն կրոնական խմբերը, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցին, իշխանության կողմից նյութական օգնություն են ստանում...
Ինչ վերաբերում է որոշ հարցերի լոբբինգին, հավատացեք, հարցերի մի ամբողջ շարան կա, որոնցում աշխատում են պրոբլեմատիկային իրավասու մարդիկ:
Երկու ամիս առաջ պարզ դարձավ որ, Թուրքիան Ադրբեջանի տարածքում տեղադրում է ռազմական բազա: Անհանգստացնում է արդյո՞ք այս փաստը Վրաստանի իշխանությանը:
- Վրաստանը շահագռգռված է, որ տարածքում կայունություն լինի: Կայունության խախտումը, անգամ այն դեպքում երբ տեղի չի ունենում քո տարածքում, արտացոլվում է մեզ վրա: Արտացոլվում է շատ բացասական ձևով: Հետաքրքրված ենք, որ ռազմական կոնֆլիկտում գտնվող մեր հարևաններն ավելի հաճախ և ինտենսիվորեն վարեն խաղաղ հանդիպումներ ու բանակցություններ:
Ինչ վերաբերում է այլ պետությունների տարածքներում տեղադրված ռազմական բազաներին,այս հարցը չի քննարկվել: Մենք չենք վարում քննարկումներ ցանկացած այլ պետության տարածքում տեղադրված ոչ մի ռազմաբազայի շուրջ:
Մուսուլմանական ու հրեական թեմերին արդեն վերադարձվեց Խորհրդային իշխանության ժամանակ խլված անշարժ գույքի մի մասը: Վիրահայոց Թեմին դեռ ոչ: Ինչու՞ դա տեղի չունեցավ մինչ այսօր և անձամբ դուք ի՞նչ աշխատանքներ իրականացրիք այս խնդրի լուծման ուղղությամբ:
- Ես չգիտեմ թե ինչու Վիրահայոց Թեմը դեռ չի ստացել զավթած ունեցվածքը: Գիտեմ, որ աշխատանք է տարվում: Գիտեմ որ Կրոնական հարցերով Ազգային Գործակալությունը սերտորեն համագործակցում է Վիրահայոց Թեմի հետ: Այդ թվում նաև զավթած ունեցվածքի վերադարձման հետ կապված հարցերով: Այսօրվա իրավիճակի մասին ոչինչ չգիտեմ, սակայն կարող եմ հետաքրքրվել այս հարցով:
Բոլորին հայտնի է Թուրքիայի դիրքորոշումը կապված 1915-1923թթ. հայերի ցեղասպանության հետ: Միևնույն ժամանակ, Թուրքիայի խորհրդարանում կան պատգամավորներ, ովքեր, չնայած այս հարցի նկատմամբ Թուրքիայի ագրեսիվ մոտեցմանը, Թուրքիայի խորհրդարանի նիստերի դահլիճից կոչում են երկրին ճանաչել գործած հանցանքը և պատասխանատվության ենթարկվել... Վրաստանում, կարծես թե, հայերի ցեղասպանության մասին խոսելն արգելված չէ... Վրաստանի խորհրդարանում ամեն տարի հնչում է կոչ Վրաստանին ճանաչել և դատապարտել հայերի ցեղասպանությունը: Դուք այս հայտարարություններին չեք միանում: Ինչու՞: Ո՞վ է Ձեզ արգելում և ինչ պատժամիջոցներ կարող է կիրառել կուսակցությունը այս հարցում կուսակցության որոշմանը Ձեր չենթարկվելու դեպքում:
- Կուսակցության կողմից որևէ արգելք չկա: Հայտարարությանը միանալ ի՞նչ է նշանակում: Հայտարարության տեքստը խմբովի պիտի՞ կարդանք:
Կային գրավոր հայտարարություններ, որը միջազգային կառույցներին միասնական էինք դիմել:
Բնական է, կարծում եմ, որ Ցեղասպանությունը եղել է: Ցեղասպանության զոհ են դարձել նաև իմ նախնիները:
Վստահ եմ որ ամբողջ աշխարհը պիտի ճանաչի 1915-1923թթ. ցեղասպանության փաստը: Ուշադրությունս չեմ սևեռում միայն Վրաստանի վրա: Բազում հայտարարություններ ունեմ արած և՛ մամուլում, և՛ հեռուստատեսությամբ...
Ինչ վերաբերում է խորհրդարանի նիստերի դահլիճին՝ այնտեղ որոշ բան լինում է, որոշ բան՝ ոչ... Երգչախումբ հո՞մ չենք, որ բանավոր հայտարարություններ միասին կարդանք...
Կարող են թե՞ ոչ թիֆլիսահայերը ըկալել Ձեզ որպես խորհրդարանում իրենց ներկայացուցիչ:
- Անցնող չորս տարիների ընթացքում շատ քաղաքացիների հետ եմ հանդիպել: Այդ թվում նաև ազգությամբ հայերի: Հնարավորության չափով փորել եմ միշտ օգտակար լինել: Անձնական հարց կլիներ, թե՝ ընդհանուր, միշտ փորձել եմ: Բնական է, եթե նորից խորհրդարանում ինձ ընտրեն, այս գործունեությունը կշարունակեմ:
Մի քանի օր առաջ, Ախալցխայում անցկացվող հանդիպման ժամանակ, «Վրացական երազանք»-ի հիմնադիր և ոգեկոչող Բիձինա Իվանիշվիլին դժգոհություն հայտնեց կապված հայերի չձուլվելու հետ: Հաշվի առնելով այն, որ այս հայտարարությանը ոչ մի հերքում չհաջորդեց, կարո՞ ղ ենք համարել, որ սա հանկարծակի սխալ չի եղել և ցույց է տալիս կուսակցության մեջ տիրող տրամադրությունը:
- Ինչ խոսք հայերը չպիտի ձուլվեն: Սա տեխնիկական տերմին է, որն օգտագործվել է ինտեգրման փոխարեն: Տեխնիկական վրիպում էր: Չգիտեմ թե ինչու տեղի չունեցավ այս հայտարարության բացատրություն տալը, սակայն, վստահորեն կարող եմ հայտատրել, որ սա տեխնիկ անճշտություն էր: Սխալմամբ էր օգտագործված այլ տերմինի փոխարեն:
Ինչ վերաբերում է դժգոհությանը՝ սա դժգոհություն չէր, այլ Իվանիշվիլու անհանգստությունը: Ինտեգրված հասարակությունը դա պետության գրավականն է: Ոչ վարց հասարակությունը վրաց հանրության մեջ պիտի ինտեգրվի ոչ թե նրա համար, որ ինչ-որ փաստաթուղթ, պայմանագիր/համաձայնագիր է դա պահանջում, այլ դա երկրի պոտենցիալի զարգացման միջոցն է:
 
 
http://armenian-community.ge/News/2108
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ