Մոլդովայում սոցիալիստներն արգելափակել են խորհրդարանի ամբիոնը` պահանջելով կառավարության հրաժարականը


Մոլդովայում սոցիալիստներն արգելափակել են խորհրդարանի ամբիոնը` պահանջելով կառավարության հրաժարականը

  • 27-09-2016 14:03:09   | Մոլդովա  |  Միջազգային

Մոլդովայի հանրապետության սոցիալիստների ընդդիմադիր կուսակցության պատգամավորները արգելափակել են խորհրդարանի ամբիոնը, որտեղ երեքշաբթի քննարկվում է կառավարության որոշումն այն մասին, որ վերջինս իր պատասխանատվության տակ է վերցնում մի շարք օրենքներ, որոնք անհրաժեշտ են հոկտեմբերին  ԱՄՀ-ի հետ նոր համաձայնագրի կնքման համար: tass.ru-ի փոխանցմամբ` սոցիալիստները շրջապատել են ամբիոնը` ձեռքներում պահելով «Վերադարձրեք գողացված միլիարդները», «Գողերին պետք է ուղարկել բանտ» և այլ գրություններով պաստառներ: 
 
Այս փաստը ստիպել է խորհրդարանի խոսնակ Անդրիան Քանդին դադարեցնել նիստը և ընդմիջում հայտարարել, որից հետո ի նշան բողոքի` սոցիալիստները լքել են նիստերի դահլիճը: Արդյունքում Մոլդովիայի վարչապետ Պավել Ֆիլիպը խորհրդարանին է նրեկայացրել օրինագծեր: «Մենք խորհրդարանում կնախաձեռնենք ստորագրահավաք և անվստահություն կհայտնենք կառավարությանը: Կտեսնենք, թե ինչպես մյուս ընդդիմադիրները` լիբերալները, դեմոկրատները և կոմունիստները, կարձագանքեն»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է սոցիալիստների առաջնորդ Իգոր Դոդոնը, որի կուսակցությունը խորհրդարանում ունի ամենամեծ խմբակցությունը: 
Նա նաև հավելել է, որ կառավարության հրաժարականը հնարավորություն կտա չեղարկել Մոլդովայի տնտեսության վրա կործանարար ազդեցություն ունեցող օրենքները: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային