Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը. Տեսանյութ


Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը. Տեսանյութ

  • 27-09-2016 18:28:32   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն



Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 24-ին հանդիպեց Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ-Ջաֆարիի հետ: 
 
Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին երկու բարեկամ երկրների միջև համագործակցության առավել խորացման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերը։ Այս առումով կարևորվեցին փոխադարձ բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, միջկառավական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը, ԱԳՆ-երի միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը։ 
 
Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ տարեցտարի խորանում են գործարար կապերը, ընդլայնվում է առևտրաշրջանառությունը, որն արդեն կազմում է շուրջ 120 մլն ԱՄՆ դոլար։
 
Իրաքի արտգործնախարարն Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրեց երկրում կայունության հաստատման, ահաբեկչության դեմ մղվող պայքարի մասին։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջային մի շատ հրատապ խնդիրների շուրջ։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն