Երկու պատերազմների հերոսը թշվառ պայմաններում է ապրում և առողջական խնդիրներ ունի. նրան օգնություն է անհրաժեշտ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/


Երկու պատերազմների հերոսը թշվառ պայմաններում է ապրում և առողջական խնդիրներ ունի. նրան օգնություն է անհրաժեշտ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

  • 28-09-2016 14:31:58   | Հայաստան  |  Բարեգործություն



 
1974 թվականին ծնված Արցախյան 90-ականների և 2016թ. ապրիլյան պատերազմների  մասնակից Ռոմիկ Ֆուրմանի Արզումանյանը գտնվում առողջական և սոցիալական ծանր պայմաններում: Արցախյան պատերազմի ժամանակ եղել է ժամկետային զինծառայող, ծառայության ընթացքում վիրավորվել է ոտքից, վնասվել են ներվերն ու ջլերը՝ դժվարությամբ է քայլում, երկու անգամ ենթակվել է կոնտուզիայի և պատերազմի ժամանակ ձեռք է բերել նաև շաքարային դիաբետ հիվանդությունը:
 
Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել նաև ապրիլյան պատերազմում: Ռոմիկ Արզումանյանը նույնիսկ չունի բնակարան և գտնվում է  թոշակառու մորաքրոջ տանը նրա խնամակալությամբ՝ գոյատևում են  40 000 դրամ կենսաթոշակով: Լինում է,որ ամիսներով մնում են հոսանքազրկված:Ապրում են Երևանի 17-րդ թաղամասում: Պետությունից չունեն որևէ աջակցություն՝ թե Պաշտպանության, թե Առողջապահության, թե Սոցապ նախարարությունները անտարբերության են դրսևորում հայրենիքի նախկին զինվորի, քաղաքացու, հաշմանդամի նկատմամբ: Չի ստանում ո՛չ սոցիալական, ո՛չ հաշմանդամության և ո՛չ էլ զինվորական թոշակ: 90-ականներին ծառայել և իր մասնակցությունն է ցուցաբերել Սյունիքի սահմանների պաշտպանությանը: Այժմ էլ նրան թե՛ դեղոայքով, թե՛ որոշակի գումարով նրան աջակցում է իր հրամանատարը՝ պահեստազորի սպա, փոխգնդապետ՝ Լեռնիկ Հարությունյանը:
Զինվորին աջակցել կարելի է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՍՀԿ հաշվեհամարներին՝ նպատակի տողում նշելեվ «Ռոմիկ Արզումանյանին».
1510023094910100 ՀՀ դրամ;
1510023094910101 ԱՄՆ դոլար;
1510023094910149 ԵՎՐՈ;
1510023094910158 ՌԴ ռուբլի;
SWIFT: ARMCAM22
Ռոմիկ Արզումանյանի հեռախոսահամարն է՝ +37498 307 212:
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն