Թբիլիսիում ջարդում, փշրում են թուրքական ռեստորանները, սրճարանները, խանութները


Թբիլիսիում ջարդում, փշրում են թուրքական ռեստորանները, սրճարանները, խանութները

  • 28-09-2016 14:34:09   | Վրաստան  |  Քաղաքական

Երեկ Թբիլիսիում աննախադեպ ակցիաներ են իրականացվել «Քարթուլի ձալա» (վրացական ուժ) ազգայնական կազմակերպության ակտիվիստների կողմից: 
 
Հարյուրավոր երիտասարդներ Աղմաշենեբելի պողոտայում հարձակում են գործել թուրքական սրճարանների, ռեստորանների, խանութների վրա, ջարդուփշուր են արել գույքը, ապակիները, պայթեցումներ կատարել, պոկել են բոլոր թուրքական գովազդային վահանակները, միաժամանակ թալանելով խանութները:
Այս ամենն ուղեկցվել է «Կեցցե ազգը-մահ թշնամուն» վանկարկումներով:
Ակտիվիստները Հերոսների հրապարակից մեծ խմբերով շարժվել են դեպի մետրոյի «Մարջանաշվիլի» կայարան, հասել Աղմաշենեբելի պողոտա` իրենց ճանապարհին ավերելով թուրքական բոլոր օբյեկտները:
Վրաստանի ՆԳՆ-ի հաղորդմամբ, ձերբակալվել են 11 ակտիվիստներ:
Այս պահին Վրաստանում փակվել են թուրքական գրեթե բոլոր սրճարանները, խանութներն ու ռեստորանները: «Քարթուլի ձալայից» նոր հարձակումներ են սպասվում:
 
Նշենք, որ նման դեպք էր գրանցվել նաև այս տարվա մայիսին:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play