«Գառնեցիները պետք է ընտրության գնան խղճի անաղարտ թելադրանքով».Արուսյակ Այվազյան (Տեսանյութ)


«Գառնեցիները պետք է ընտրության գնան խղճի անաղարտ թելադրանքով».Արուսյակ Այվազյան (Տեսանյութ)

  • 29-09-2016 12:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Սեպտեմբերի 29-ին ժամը 12.00-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցավ  ՏԻՄ ընտրություններում Կոտայքի մարզի Գառնի համայնքում որպես գյուղապետի թեկնածու առաջադրված՝ Ազատ գետի անխոչընդոտ հոսքի համար պայքարող անկուսակցական Արուսյակ Այվազյանի և նրա վստահված անձանցից Գրիզելդա Ղազարյանի ու Արմինե Պետրոսյանի ասուլիսը։
 
 Թեմա՝ «Նախընտրական ծրագիր. համայնքային խնդիրներ և բարեփոխումներ»։ 
 
Թեմայի վերաբերյալ. 
 
Կոտայքի մարզի Գառնի համայնքի ՏԻՄ ընտրությունները կկայանան հոկտեմբերի 2-ին, որտեղ գրանցված թեկնածուները չորսն են՝ գործող գյուղապետ նախկին ԲՀԿ-ական Աշոտ Վարդանյանը, ՀՀԿ-ական Ահարոն  Սահակյանը, ՀՅԴ-ական Տիգրան Կարապետյանը և անկուսակցական Արուսյակ Այվազյանը։
 
 
ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԵՍ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՒ ԵՄ 
ՀԵՏԵՎՅԱԼ ԾՐԱԳՐՈՎ՝
1. Ապահովել խմելաջրի շուրջօրյա մատակարարում:
2. Ոռոգման ջրի խնդրի կարգավորում:
3. Բնակչությանը հնարավորինս պատշաճ որակավ բուժծառայությունների ապահովում:
4. Զբաղվել սոցիալապես անապահով խավին աշխատանքով ու բարեկեցիկ կյանքով ապահովելու խնդրով, հնարավորինս օգտագործել նաև սփյուռքի ներուժը:
5. Զարգացնել զբոսաշրջությունը, ավելի գրավիչ ու գեղատեսիլ դարձնել Գառնիի ձորը և հաստատապես ընդմիշտ անվտանգ դարձնել Ազատ գետի անխաթար հոսքը:
6. Հատուկ ուշադրություն դարձնել դպրոցաշինությանն ու նոր մանկապարտեզների կառուցմանը: Առանձնահատուկ գորովանքով վերաբերվել սերունդների ուսմանն ու հայրենապաշտորեն դաստիարակմանը:
7. Հետամուտ լինել փողոցների լուսավորության ու ասֆալտապատման խնդիրներին:
8. Վերհանել համայնքում առօրյա խնդիրները և փորձել հնարավորինս ճիշտ լուծում տալ:
9. Մեր համայնքում ակտիվացնել մշակութային կյանքը, աջակցել տաղանդավոր երեխաներին ներկայանալու հանրությանը:
10. Զբաղվել բնակարանաշինության հարցերով` ներդրումների միջոցով:
11. Սփյուռք-հայրենիք փոխվստահության ու սերտ համագործակցության մթնոլորտի կայուն ձևավորում, կապերի ամրապնդում ու հարատև միասնական նպատակների իրականացման ամրագրում:
12. Առաջնորդվել խղճի անաղարտ թելադրանքով, թափանցիկ գործելաոճով, որոնք կապահովեն մեր համայնքի երիտասարդությանն ու ընդհանրապես ազգը աշխարհին ներկայացնելու հավուր պատշաճի, որը կնպաստի հայրենիքի հիմքի ամրապնդմանն ու նրա հզորացմանը։
 
 
Ուղիղ հեռարձակումը 1in.am-ի
 
Ասուլիսին ներկա լրատվամիջոցները  
1.Հ3 TV
2.NT.am
3. 1in.am
4. Aravot.am
5.Civilnet.com
 
 
 
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ