Վայոց ձորում արջը մտել է անասնագոմ


Վայոց ձորում արջը մտել է անասնագոմ

  • 29-09-2016 15:30:45   | Վայոց ձորի մարզ  |  Հասարակություն

Սեպտեմբերի 29-ին, ժամը 08.12-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղում գիշերն արջը հոշոտել է Մ. Վ.-ին պատկանող մեկ ցուլիկ և Ա. Ս.-ին պատկանող մեկ ոչխար:
 
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
 
Պարզվել է, որ գիշերն արջը մտել է Հորբատեղ գյուղի կենտրոնական փողոցի թիվ 12 տան մոտակայքում գտնվող անասնագոմ և հոշոտել 1 ցուլիկ, իսկ «Շորեր» կոչվող տարածքում` 1 ոչխար:
 
← Վերադառնալ ցուցակին
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play