DigiTec Expo բջջային հավելվածը հասանելի է Google Play-ում


DigiTec Expo բջջային հավելվածը հասանելի է Google Play-ում

  • 01-10-2016 16:02:35   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

12-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսի DigiTec Expo բջջային հավելվածն արդեն հասանելի է Google play-ում (ներբեռնել https://play.google.com/store/apps/details?id=com.flycode.digitecexpo):
 
Բջջային նոր հավելվածը ԴիջիԹեքի բոլոր մասնակիցներին և այցելուներին թույլ կտա հեշտ կողմնորոշվել ցուցահանդեսային տարածքում, քարտեզի վրա տեսնել, թե որ ընկերությունը որտեղ է գտնվում։ Հավելվածում առկա է օրակարգ։ DigiTec Expo բջջային նոր հավելվածը ներառում է նաև ներկայացված ընկերությունների մասին տեղեկություն, ինչպես նաև՝ թափուր աշխատատեղերի վերաբերյալ ինֆորմացիա։
Բջջային հավելվածը ստեղծվել է FlyCode ընկերության կողմից, որը նույնպես մասնակցում է ԴիջիԹեք ցուցահանդեսին:
Նշենք, որ «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսը կրող ԴիջիԹեք ցուցահանդեսը կընթանա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը, «Երևան էքսպո» կենտրոնում (Մերգելյան ինստիտուտի տարածքում): Այն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, իսկ պլատինե հովանավորն է Ucom կապի միասնական օպերատորը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play