ԱՄՆում նշվել է ՀՀ անկախության քառորդդարյա հոբելյանը


ԱՄՆում նշվել է ՀՀ անկախության քառորդդարյա հոբելյանը

  • 03-10-2016 07:21:47   | ԱՄՆ  |  Հասարակություն



ՀՀ դեսպանատան նախաձեռնությամբ Սպիտակ Տան հարեւանությամբ գտնվող սրահում նախօրեին նշվեց ՀՀ անկախության 25ամյակը։ Ներկա էին Կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը, Ջեքի Սպայերը, Դեյվիդ Վալադաոն, Ջիմ Կոստան եւ ուրիշներ, Պետքարտուղարի եւ ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականները։ 
Սրահում էին մեծ թվով ամերիկահայեր, հնչում էր հայկական երաժշտություն, տեղական ուտեստի հետ մեկտեղ մատուցեցին նաեւ մեր ավանդական տոլման, հայկական կոնյակ եւ գինի։

Նոյյան տապան  -   Հասարակություն