12-րդ «ԴիջիԹեք»-ը հերթական տոնը պարգևեց տեխնոլոգիական հայությանը (տեսանյութ)
03-10-2016 16:37:33 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
«Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո Երևանում անցկացվեց «ԴիջիԹեք էքսպո-2016» 12-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի հիմնական նպատակն է ստեղծել տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների, սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր, ինչպես նաև ծանոթացնել հայաստանյան տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների դաշտի իրական պատկերին, ձեռքբերումներին ու հեռանկարներին:
Եռօրյա տեխնոլոգիական ցուցահանդեսին իրենց նախագծերը Նոյյան Տապանի թղթակցին են ներկայացրել մի շարք ընկերություններ: