Լուսանկարչական աշխատանքների մրցույթ` նվիրված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20-ամյակին


Լուսանկարչական աշխատանքների մրցույթ` նվիրված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20-ամյակին

  • 02-05-2011 13:33:28   | Հայաստան  |  Հայտարարություններ
Երեւանի քաղաքապետարանի Ավ.Իսահակյանի անվան ԿԳ-ը եւ «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը հայտարարում են «Իմ Հայաստան» խորագրով լուսանկարչական աշխատանքների մրցույթ` նվիրված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20-ամյակին: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության 15-30 տարեկան քաղաքացիներ: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել 5 լուսանկար` 35x25 չափսի, շրջանակներով։ Լուսանկարները պետք է ներկայացնել առանց ստորագրության, կից /փակ ծրարով/ ներկայացնել հեղինակի անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, հեռախոսը, անձնագրի պատճեն: Աշխատանքներն ընդունվում են Ավ.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի Հասարակական կապերի ու միջոցառումների բաժնում` մինչեւ 2011թ.-ի սեպտեմբերի 1-ը: Մրցույթն ամփոփվելու է 2011թ.սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի տոնակատարությանը նվիրված միջոցառումների շրջանակներում: Աշխատանքները գնահատելու է մասնագիտական հանձնախումբը: Հաղթողների համար սահմանվում են 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմներ եւ նվերներ:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play