ՌԴ ՓՄՁ Կորպորացիան կաջակցի Ռուսաստանի և Հայաստանի գործարարների միջև համագործակցության հաստատմանը


ՌԴ ՓՄՁ Կորպորացիան կաջակցի Ռուսաստանի և Հայաստանի գործարարների միջև համագործակցության հաստատմանը

  • 03-10-2016 14:53:06   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

2016թ. սեպտեմբերի 30-ին Սոչիի տնտեսական ֆորումի գործնական ծրագրի շրջանակում Ռուսաստանի Դաշնության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման դաշնային կորպորացիան (ՓՄՁ կորպորացիա)  և «Հայաստանի  Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՓՄՁ ԶԱԿ) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:
 
Կորպորացիայի կողմից փաստաթուղթը ստորագրել է գլխավոր տնօրեն Ալեքսանդր Բրավերմանը, ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից՝ գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը:
Հուշագրով կողմերը պլանավորում են հաստատել երկարաժամկետ համագործակցություն փորձի փոխանակման ոլորտում` ՓՄՁ ոլորտի զարգացման հիմնական ուղղություններով՝ ներառյալ ֆինանսական, երաշխիքային, տեղեկատվական, մարկետինգային աջակցություն, ՓՄՁ սուբյեկտների կողմից պետական սեփականություն հանդիսացող խոշորագույն ընկերությունների գնումների մուտքի ընդլայնում, տարածքային կոմպլեքս, ինչպես նաև ձեռնարկատիրության և բիզնես-գործընթացների իրականացման ոլորտների ուսումնական ծրագրերի մշակում և իրականացում:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն