ԼԳԲՏ միջազգային կոնֆերանսին ներկայացվել է Հայաստանում տիրող իրավիճակը


ԼԳԲՏ միջազգային կոնֆերանսին ներկայացվել է Հայաստանում տիրող իրավիճակը

  • 03-10-2016 16:02:38   | Ուկրաինա  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անցկացվել է ԼԳԲՏ 9-րդ միջազգային կոնֆերանսը, որին մասնակցել են տարածաշրջանում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու իրավապաշտպանները: Հայաստանի Հանարպետությունից կոնֆերանսին մասնակցել է «Նոր Սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Սերգեյ Գաբրիելյանը: 
 
Վերջինս ներկայացրել է Հայաստանում տիրող իրավիճակը ու այն խնդիրները, որոնց հիմնականում առընչվում են ոչ միայն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, այլև համայնքի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն ու իրավապաշտպանները: 
«Բավականին արդյունավետ կոնֆերանս էր, լավ հնարավորություն էր՝ մեր երկրի իրավիճակը ներկայացնելու և այլ երկրներից տեղեկատվություն ստանալու համար»,- նշում է Սերգեյ Գաբրիելյանը: 
Առաջին օրը կոնֆերանսի մասնակիցների ուշադրությունը կենտրոնացած է եղեկ այն խնդիրների վրա, որոնք առկա են ԼԳԲՏ համայնքում: Խնդիրներից մեկն է՝ հասարակությունում վերացնել խտրականությունը և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների համար ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ նրանք կկարողանան լիարժեքորեն իրացնել իրենց իրավունքները և ակտիվորեն մասնակցել հանրային կյանքին: 
Տարբեր երկրների ներկայացուցիչները առաջին օրվա վերջում ներկայացրել են իրենց առաջարկությունները, հասարակություն-ԼԳԲՏ համայնք համագործակցության վերաբերյալ՝ հաշվի առնելով տեղային առանձնահատկությունները: Կոնֆերանսի 2-րդ օրը մասնակիցների ուշադրության կենրոնում է եղել ԼԳԲՏ համայնքի շահերի պաշտպանությունը և իրավունքների ոտնահարման բացառումը: 
ԼԳԲՏ կոնֆերանսին քննարկվել է նաև հանրային միջոցառումների անհրաժեշտությունը և հասարակության լայն շերտերի իրազեկվածության մակարդակի բարձրացման հարցերը: 
ՄԻԱՎ-ի կանխարգելման ու ծառայությունների տրամադրման շարունակականությունը քննարկվել է կոնֆերանսի 3-րդ օրը: Անդրադարձ է կատարվել նաև մատուցվող ծառայությունների անհրաժեշտությանը ու դրանց որակական առանձնահատկություններին: Կոնֆերանսի ավարտին մասնակիցները քննարկել են հնարավոր համագործակցության տարբերակները: 
«Նոր Սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play