Հայկական-միջազգային գործարար համաժողով` Փարիզում


Հայկական-միջազգային գործարար համաժողով` Փարիզում

  • 03-10-2016 23:13:05   | Ֆրանսիա  |  Հայտարարություններ

Հայկական Գործարար Գործակալությունը – Armenian Business Agency -  կազմակերպում է Հայկական-միջազգային գործարար համաժողովը Փարիզում, որը տեղի կունենա 2016թ.-ի հոկտեմբերի 15-ին Westin Paris-Vendôme հյուրանոցում:
 
 
Համաժողովի նպատակը` 
Համախմբել Ֆրանսիայում հայ եւ միջազգային ներդրողների, ովքեր փնտրում են բարձր արժեք ներկայացնող նախագծեր:
Ներգրավել բարձր կարողականություն ունեցող ընկերություններին և հետաքրքրված ներդրողներին՝ համադրելու իրենց ֆինանսական գործիքները:
Ներկայացնել և խթանել տեխնոլոգիական նորարարությունները, հետեվել այդ ծրագրերին  և երաշխավորել դրանց իրականացումը, ինչպես նաև ապահովել ֆինանսավորում ներդրողների մասնակցության շնորհիվ:
Ստեղծել միջազգային մակարդակով գլոբալ փոխանակման և համագործակցության միջավայր` մի կողմից ներդրողների, մյուս կողմից ձեռնարկությունների միջև։ 
 
 
Համաժողովի ծրագիրը`
Առավոտյան:
Բացման խոսք.
Կենտրոնացում միջազգային տնտեսական իրավիճակի վրա, գնահատում և վերլուծություններ: Հայկական Սփյուռքի դերը պետությունների տնտեսությունների մեջ: 
Բիզնես և տնտեսության ոլորտի ներկայացուցիչների ելույթներ:
Թեմատիկ քննարկումներ՝
o Հայ գործարար ցանցը՝ ակնկալություններ եւ հնարավորություններ
o Տարբեր տարածաշրջաններում զարգացման հեռանկարներ. Օրինակ՝ Իրան, Աֆրիկա։
o Ներդրումային հիմնադրամի ստեղծում
 
Կեսօրյա ճաշ Westin Paris-Vendôme հյուրանոցի Ձմեռնային Այգում  
 
Կեսօրից ետք.
Շուրջ 15 նախագծերի ներկայացում այդ նախագծերի հեղինակների կողմից և/կամ ներկայությամբ:
Յուրաքանչյուր նախագծի շուրջ կլոր սեղան և քննակումներ շահագրգիռ ներդրողների հետ: 
Մրցանակաբաշխություն
Ֆորումի փակում և Armenian Business Agency-ի 2017թ.-ի ծրագրերի ներկայացում (ներառյալ նախապատրաստման փուլում գտնվող բիզնես նախագծերի)
 
 
 
 
 
Մասնակիցներ՝
Ներդրողներ և գործարարներ
Կոնցեպտների ստեղծարարներ, գյուտարարներ, նախագծի հեղինակներ
Տնտեսական և ֆինանսական գործակալություններ ու հաստատություններ
 
Մասնակիցները շուրջ 100-ն են՝ գործարարներից մինչև ներդրողներ, ոմանք ֆրանսիայից, մյուսները՝ ընդհանրապես Եվրոպայից, Միջին Արեվելքից, Ռուսաստանից, Հայաստանից և այլն:
 
Լրացուցիչ տեղեկության համար կարելի է այցելել ֆորումի կայքէջը՝ www.armenian-international-business-forum.com 
 
Հայկական Գործարար Գործակալության - Armenian Business Agency - նպատակը համառոտ.
Հաստատել նոր  փոխազդեցություններ և կապեր գործարարների, ներդրողների և ընկերությունների ղեկավարների միջեւ աշխարհով մեկ՝ ըստ երկրի և տարածաշրջանի
Ներգրավել և օպտիմալացնել գոյություն ունեցող կամ նորաստեղծ արժեքավոր բիզնես նախագծեր, աշխատել դրանց ֆինանսավորման և իրականացման ուղղությամբ:
Կատարել մշտական տնտեսական ու վերլուծական մոնիտորինգ և  առաջարկել  լավագույն ներդրումային հնարավորությունները՝ ըստ աշխարհագրական տարածքի:
Համախմբել ամբողջ աշխարհի հայ գործարարների տվյալների բազա (Հայաստան և Սփյուռք), աջակցել նրանց  ծրագրերի իրականացման մեջ՝ նպատակ ունենալով տեսակարար կշիռ հաղորդել եւ շոշափելի արդյունք տալ աշխարհասփյուռ հայերի միջև գործարար  կապերին: 
 
 
Հայկական Գործարար Գործակալությունը - Armenian Business Agency - բիզնեսի ոլորտում գործում է տեղական և միջազգային մակարդակով: Գործակալության դռները բաց են  բոլոր գործարարների ու ներդողների առաջ՝ անկախ ազգությունից  ու երկրից: Աշխարհը մեր բնակարանն է  և գործելու դաշտ՝ յուրաքանչյուրի համար: Իսկ հայերը միշտ ապրել ու գործել են բաց միջավայրերերում:
 
Մենք համոզված ենք այն ընդհանուր տեսլականով, որ մեզ հետ կիսում են մեզ միացած բոլոր գործարարները և ինչն ամփոփված է մեր նպատակներում: Մենք ձեր տրամադրության տակ ենք կայուն և հաստատուն համագործակցության համար: Թող այս ամենամյա միջոցառումը՝ Հայկական-միջազգային գործարար համաժողովը Փարիզում լինի այդ համագործակցության մեկնարկը:
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ