Արփինե Հովհաննիսյանը ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին


Արփինե Հովհաննիսյանը ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

  • 04-10-2016 14:15:20   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Միգարա դե Սիլվայի  գլխավորած պատվիրակությանը: 
Նախարարը բարձր է գնահատել ՀՀ արդարադատության  նախարարության և Համաշխարհային բանկի միջև եղած համագործակցության ներկայիս մակարդակը և ընդգծել, որ այն խորացնելու ու զարգացնելու մեծ ներուժ կա:
 
Արփինե Հովհաննիսյանը «Զարգացման քաղաքականության ֆինանսավորման չորրորդ գործառնության» շրջանակում, Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է հարկային և սնանկության օրենսդրությունների, Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալության աշխատանքների, օրենսդրական գործընթացի էլեկտրոնային հարթակի, անձնական տվյալների պաշտպանության, ինչպես նաև պրոբացիոն ծառայության հետ կապված մի շարք հարցեր:
ՀԲ ավագ տնտեսագետ Միգարա դե Սիլվան, շնորհակալություն հայտնելով Արփինե Հովհաննիսյանին հանդիպման համար, նշել է, որ Արդարադատության նախարարության հետ ունեցած համագործակցության ընթացքում իրականացված համատեղ ծրագրերը շոշափելի  արդյունք են գրանցել:
Քննարկման ընթացքում առաջարկ է ներկայացվել շարունակել աշխատանքները էլեկտրոնային կառավարման ծրագրերի՝ լավագույնս կիրառման նպատակով կազմակերպվող դասընթացների ուղղությամբ: 
 
ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Իրավունք