«Գամփռին հայկական ազգային ցեղատեսակ շնորհելու կարգավիճակը քաղաքական հարց է».Վիոլետա Գաբրիելյան (Տեսագրություն)
04-10-2016 12:00:00 | Հայաստան | Մամուլի սրահ
Հոկտեմբերի 4-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս՝ կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ։
Բնախոսներն են՝
Վիոլետա Գաբրիելյան - Հայաստանի Կինոլոգիական միության նախագահ
Սեդրակ Բաղդասարյան - կենդանասեր. «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահ
Վահան Մխիթարյան - «Մխիթար» հայկական գամփռի բուծարանի տնօրեն
Թեման՝ «Հայաստանում կենդանիների պաշտպանվածության ներկայիս վիճակը. Պետության, հասարակական կազմակերպությունների և կենդանասեր հանրության դերը ոլորտի գործընթացում. հայկական գամփռ ցեղատեսակի շների խնամքը և իրավունքները. հրատապ խնդիրները և ոլորտը կարգավորղ մեխանիզմները»։
Ասուլիսի ընթացքում բանախոսը կներկայացնի վերջին շրջանում Կինոլոգիական միության կատարած աշխատանքները (ՀՀ ՊՆ-ի հետ համագործակցության ծրագիր, միջազգային մրցույթ սեպտեմբերի 18) և արձանագրված հաջողությունները. ինչպես նաև կանդրադառնա կազմակերպության հետագա անելիքներին։