Մայրաքաղաքի պարսկերեն ուսումնասիրող դպրոցները համալրվեցին նոր դասագրքով


Մայրաքաղաքի պարսկերեն ուսումնասիրող դպրոցները համալրվեցին նոր դասագրքով

  • 04-10-2016 17:19:57   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի գծով դեսպանի խորհրդական Մաջիդ Մեշքիի հետ աշխատանքային հերթական հանդիպման ընթացքում  ամփոփվել են  քաղաքապետարանի և մշակույթի կենտրոնի համագործակցության արդյունքներն ու ձեռքբերումները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պարսկերեն ուսումնասիրող դպրոցներում կատարված  աշխատանքները:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ԻԻՀ կողմից երևանյան դպրոցներին դասագրքեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ տրամադրելու վերաբերյալ, նաև  ընթացիկ մի շարք այլ հարցեր: Համագործակցության շրջանակում դպրոցներում պարսկերենի  դասավանդման  դրվածքի բարելավման նպատակով «Շահիդ Ֆահմիդեհ» կրթահամալիրի հետ մշակվեց  համագործակցության նոր ձևաչափ:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն օրեր անց Երևանի քաղաքապետարանի հ.200 դպրոցում տեղի ունեցավ պարսկերենի  նոր դասագրքի`  «Այբբենարանի» և աշխատանքային տետրի  շնորհանդեսը: Դասագրքերը  կտրամադրվեն Երևանի քաղաքապետարանի պարսկերեն ուսումնասիրող թվով 6 դպրոցների աշակերտներին: 
 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play