Ucom-ի աջակցությամբ բացված «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները ՏՏ համաշխարհային համաժողովում մրցանակի են արժանացել
06-10-2016 13:49:46 | Բրազիլիա | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
«Արմաթ» ինժեներական լաբորատորիները WITSA Global Excellence Award մրցանակաբաշխությունում «Կայուն զարգացման» (Sustainable growth) անվանակարգում մրցանակի են արժանացել: Մրցանակաբաշխությունն ավանդակաբար անց է կացվում 6 անվանակարգում ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) շրջանակում` Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից: Նշենք, որ այս օրերին ՏՏ ոլորտի հայկական պատվիրակությունը գտնվում է Բրազիլիայում:
Պատվիրակների թվում են UITE, Ucom, Instigate consulting, Instigate design, eDram, VOLO, Synergy, Localz ընկերությունների և Tumo ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչները: Ucom ընկերությունը մասնավորապես աջակցել է շուրջ 40 ինժեներական լաբորատորիաների բացմանը և այս տարի պլանավորում է բացել ևս 30-ը։
«Չափազանց ոգևորիչ է, երբ ընկերության կողմից հովանավորվող նախագիծը բարձր գնահատականի է արժանանում միջազգային այսպիսի հարթակներում։ Սա ևս մեկ ապացույց է, որ կրթված սերունդ դաստիարակելը հնարավորություն կտա ոլորտի օտարերկրյա մասնագետների հետ գործակցության ուղիներ հարթել և հայազգի ուղեղների համար աշխատանքի հնարավորություններ ստեղծել մեր հայրենիքում», - նշել է Ucom ընկերության մարքետինգի և հաղորդակցության գծով տնօրեն՝ Տիգրան Սաֆարյանը։
Բրազիլիայում անցկացվող ՏՏ համաշխարհային համաժողովում անցկացվող WITSA Emerging Digital Solutions ծրագրի 7 անվանակարգերից երկուսում հաղթել են հայկական Sinergy և Lokalz ընկերությունները:
Հիշեցնենք նաև, որ WCIT 2019-ը կանցկացվի Հայաստանում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության աջակցությամբ: