Վանաձորի թիվ 30/47 ընտրատեղամասում լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու առթիվ հարուցվել է քրգործ


Վանաձորի թիվ 30/47 ընտրատեղամասում լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու առթիվ հարուցվել է քրգործ

  • 06-10-2016 13:57:39   | Լոռու մարզ  |  Իրավունք

«Արարատնյուզ» զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորություններ իրականացրած Շողիկ Գալստյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների 02.10.2016թ. ընտրությունների ժամանակ՝ թիվ 30/47 տեղամասի մոտ իր մասնագիտական պարտականությունները կատարելիս՝ ժամը 13:00-ի սահմաններում, քաղաքացի Մ. Ա.-ն հարձակվել է իր վրա, խլել իր բջջային հեռախոսը և գետնին հարվածելով կոտրել է այն, որի հետևանքով իրեն պատճառվել է 200 հազ. ՀՀ դրամի գույքային վնաս, իսկ ճանկռվածքների տեսքով՝ ֆիզիկական վնաս:
 
Դեպքի վերաբերյալ նախապատրաստված նյութերի ընթացքում քաղաքացի Մ. Ա.-ն, իր հերթին, հայտնել է, որ  նույն օրը առավոտյան իր կույր և հաշմանդամ պապին ուղեկցել է ընտրատեղամաս, որտեղ ԶԼՄ ներկայացուցիչ Շ. Գալստյանը մոտեցել է պապին ու անընդհատ հարցեր է տվել: Ինքը զգուշացրել է հանգիստ թողնել հիվանդ, տարեց անձին, սակայն լրագրողը շարունակել է հարցեր տալով ընտրատեղամասից իրենց ուղեկցել մինչև բնակության վայր: Այնուհետև մոտ 1 ժամ անց ինքը  դուրս է եկել տանից խանութ գնալու նպատակով, և երբ լրագրողը կրկին սկսել է իրեն բջջային հեռախոսով նկարահանելով ուղեկցել, ինքը պահանջել է հանգիստ թողնել, հայտնել է, որ այրի է, հիվանդ երեխա ունի, իսկ Շ. Գալստյանը արհամարհական ծիծաղել է ու շարունակել նկարել: Ինքը զայրույթից վերցրել է նրա բջջային հեռախոսն ու գցել գետնին:
 
Ընտրական հանձնաժողովի՝ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և ուրիշի զգալի չափերի արժողությամբ գույքը վնասելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ:
 
Կատարվում է նախաքննություն:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ հատուկ քննչական ծառայության
 
լրատվական ծառայություն
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play