Հպարտ հայացքով ապագային նայելու բանաձևը


Հպարտ հայացքով ապագային նայելու բանաձևը

  • 07-10-2016 18:09:54   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
"Ուսուցչի օրվա" կապակցությամբ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում այսօր կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում պարգևներ են հանձնվել հանրապետության մի խումբ մանկավարժների:
 
Միջոցառմանը մասնակցել են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ԱԺ պատգամավորներ, կրթության և պաշտպանության ոլորտի ներկայացուցիչներ: 
Միջոցառմանը հրավիրվել և պարգևների են արժանացել ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ուսուցիչները: Մի խումբ ուսուցիչներ պարգևատրվել են ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ վարչապետի  հուշամեդալներով, որոնք հանձնել է ԱԺ փոխնախախագահ Հերմինե Նաղդալյանը: Ուսուցիչներին պարգևներ է հանձնել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: 
Շնորհավորելով հանրապետության բոլոր մանկավարժներին` մասնագիտական տոնի առթիվ, նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է միջոցառման` նմանատիպ ձևաչափով անցկացումը: "Ուսուցչի հիմնական պարտականությունը տեսակի շարունակությունն է: Ինչպես նշել է ֆրանսիացի հայտնի փիլիսոփա Գյուստաֆ Լեբոն` ողջերի իրական տերը մահացածներն են: Երբ մենք մեծարում, կարևորում և արժևորում ենք անցյալը և մեր հերոսներին, ապա ապագային և մեր երազանքի կատարմանը կարող ենք նայել ավելի հպարտ հայացքով: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ուսուցիչներին, ովքեր կարողանում են այս կարևոր գաղափարախոսությունը մեր դպրոցներում պահել, պահպանել և փոխանցել սերունդներին",-մասնավորապես նշել է Լևոն Մկրտչյանը: 
Կրթության, ռազմահայրենասիրական դաստիրակության գործում ներդրած մեծ ավանդի համար և "Ուսուցչի օրվա" կապակցությամբ ներքոհիշյալ մանկավարժները պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` "Ոսկե հուշամեդալով"`  Մարիետա Դավթի Մարգարյան /Երևանի թիվ 21 դպրոցի փոխտնօրեն, ֆիզիկայի ուսուցիչ/, Լիդա Արշալույսի Սարուխանյան /Երևանի թիվ 135 դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ/, Անահիտ Սուրենի Տիգրանյան /Երևանի թիվ 74 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ/, Արևիկ Էդուարդի Սարգսյան /ՀՀ Արարատի մարզի Դարբնիկի միջն. դպրոցի հայոց լեզվի և գրակ. ուսուցիչ/, Լարիսա Վիկտորի Հովսեփյան /ՀՀ Արարատի մարզի Արևիկի միջն. դպրոցի պատմության ուսուցիչ/, Սուսաննա Ավագի Վարդանյան /ՀՀ Արարատի մարզի Արտիմետի միջն. դպրոցի դասվար/, Սիլվա Գրիգորի Խլղաթյան /ՀՀ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկի միջն. դպրոցի ռուսաց լեզվի ուսուցիչ/, Կորյուն Քյարամի Խաչատրյան /ՀՀ Գեղարքունիքի մարզի Երանոսի թիվ 2  միջն. դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ/, Հասմիկ Արսենի Բաղդասարյան /ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 4 հիմն. դպրոցի հայոց լեզվի և գրակ. ուսուցիչ/, Ռոզա Մակիչի Ասլանյան /ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճնի թիվ 1                                                              ավագ դպրոցի ռուսաց լեզվի և գրակ. ուսուցիչ/, Ռուզաննա Սարիբեկի Արաջյան /ՀՀ Շիրակի մարզի Գետափի դպրոցի տնօրեն, գերմաներեն լեզվի ուսուցիչ/, Արեգնազան Սերյոժայի Մխիթարյան /ՀՀ Շիրակի մարզի Մեծ Մանթաշի դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ/, Լարիսա Մելիքի Գևորգյան /ՀՀ Սյունիքի մարզի Շաղաթի միջն. դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ/, Ժենյա Գրիգորի Սաֆարյան /ՀՀ Սյունիքի մարզի Կապանի թիվ 3 ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ/, Լյուդվիգ Գուրգենի Ստեփանյան /ԼՂՀ Տումու Մ. Մանվելյանի անվան միջն. դպրոցի պատմության ուսուցիչ/:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play