Ղազախստանը ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակ չեզոքություն<br /> կպահպանի Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ<br />


Ղազախստանը ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակ չեզոքություն
կպահպանի Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ

  • 12-02-2010 21:00:00   | Ղազախստան  |  Քաղաքական
ՂԱԶԱԽՍՏԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ադրբեջանում Ղազախստանի դեսպանատան խորհրդական Շամիլ Ստամկուլովը ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւի` տարածաշրջան կատարելիք այցի վերաբերյալ քննարկումներում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության խնդրի շուրջ Ղազախստանի դիրքորոշմանը: Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության տարածած տեղեկությունների համաձայն` վերջինս հայտնել է, որ ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակ Ղազախստանը չեզոքություն կպահպանի հիմնահարցի շուրջ: Վերջինս իր խոսքում նշել է ԵԱՀԿ շրջանակներում մշակված որոշումները կիրառելու անհրաժեշտության ու կարեւորության մասին:
Նոյյան տապան  -   Քաղաքական