Բանգկոկում հնարավոր պայթյունների մասին հաղորդագրություններից հետո հատուկ գործողություններ են ընթանում


Բանգկոկում հնարավոր պայթյունների մասին հաղորդագրություններից հետո հատուկ գործողություններ են ընթանում

  • 11-10-2016 11:59:15   | Թաիլանդ  |  Հասարակություն

Թաիլանդի ոստիկանությունը հատուկ գործողության ընթացքում բերման է ենթարկել տասը կասկածյալների, որոնց կողմից Բանգկոկում ընթացիկ ամսվա վերջին նախապատրաստվող ահաբեկչությունների մասին ուժայիններին  հաղորդագրություն է փոխանցվել:
 
tass.ru-ի փոխանցմամբ` ոստիկանության աշխատակիցները մանրակրկտորեն խուզարկում են քաղաք մտնող ավտոմեքենաները` որոնելով ենթադրյալ հանցագործներին:
Տասը մարդ արդեն ձերբակալվել են և առաջիկայում կհարցաքննվեն: 
Իրավապահ մարմինների տվյալների համաձայն` պայթյունի կազմակերպման համար կարող է օգտագործվել ավտոմեքենա` լցոնված ռումբերով: Ավազակների հնարավոր նպատակակետ կարող են հանդիսանալ օդանավակայանները, զբոսաշրջիկների զանգվածային հավաքատեղերի հարակից կանգառները: 
Թաիլանդի ազգային ոստիկանության պետի տեղակալը հաղորդել է, որ համաձայն հակաահաբեկչական ծրագրի` ոստիկանության աշխատակիցներին հանձնարարվել է առավել մանրակրկիտ ձևով խուզարկել կասկածելի փոխադրամիջոցները:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play