Չինաստանում չորս բարձրահարկ շենք է փլուզվել. կան տասնյակ զոհեր և վիրավորներ. (տեսանյութ)


Չինաստանում չորս բարձրահարկ շենք է փլուզվել. կան տասնյակ զոհեր և վիրավորներ. (տեսանյութ)

  • 11-10-2016 15:21:42   | Չինաստան  |  Հասարակություն



Չինական Վենչժոու քաղաքի Չժեցզյան արվարձանում չորս բարձրահարկ շենք է փլուզվել, հայտնում է Korrespondent-ը:
 
Վթարի հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ, վիրավորների թիվը ճշտվում է: Դեպքի վայրում աշխատում են ավելի քան 800 փրկարարներ:
Գյուղացիների կողմից 1970-ական թվականներին կառուցված շենքերի փլուզման հետևանքով տեղական իրավապահ մարմիններն արտակարգ ռեժիմով արդեն սկսվել են հետաքննության աշխատանքները: 
Հետագա փլուզման վտանգից խուսափելու համար տարածքում կանգուն մնացած 5 շենքերը փրկարարների որոշմամբ ևս ոչնչացվել են:
Հավելենք, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ փլուզման դեպքն է գրանցվում Չինաստանում:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play