Հոկտեմբերի 20-ին կմեկնարկի Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը
12-10-2016 17:40:23 | Հայաստան | Հասարակություն
2016թ. հոկտեմբերի 20-24-ը Երևանում եւ ապա Ստեփանակերտում կանցկացվի լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը, որը կազմակերպել են Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը, Հայաստանի ժուռնալիստների միությունը, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհուրդը` ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ:
Համաժողովին մասնակցելու են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայկական լրատվամիջոցների ղեկավարներ ու լրագրողներ, օտարալեզու հայկական և ոչ հայկական ԶԼՄ-ներում աշխատող հայ լրագրողներ:
Ելույթներ ունենալու եւ համաժողովի մասնակիցներին հարցեր ուղղելու համար պետք է կապվել «Նոյյան տապան» լրատվական կենրոնի հետ` Skype-ի հետեւյալ հասցեով. noyantapan20@gmail.com
ՀՀ սփյուռքի նախարարությունը հոկտեմբերի 20-24-ը կհոգա համաժողովի մասնակիցների գիշերակացի և սննդի ծախսերը:
Համաժողովի ընթացքում կլինեն հանդիպումներ ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, այցելություններ ՀՀ և ԼՂՀ պատմամշակութային վայրեր…
Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի թեմատիկ ուղղություններն են`
Սփյուռքի ներգրավման միջոցները ՀՀ պետականաշինության աշխատանքներում
ՀՀ դիվանագիտական — Սփյուռքի հասարակական կազմակերպություների համագործակցության ուղիները
Տեղեկատվական միացյալ համակարգի նախադրյալները և համապատասխան մեխանիզմները
Համահայկական ներուժի հավաքագրում և ուղղորդում դեպի Հայոց պետականության ամրապնդում
Սփյուռքյան կառույցները կամուրջ ՀՀ և տարբեր պետությունների հարաբերությունների զարգացման գործում
Սփյուռքը ՀՀ-ին զորակից` Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման աշխատանքներում
Հայաստան-Արցախ-Սփյուռք` 25-ամյա համագործակցության հանրագումարները և հետագա անելիքները
Համաժողովի աշխատանքներին կարելի է մասնակցել դիմելով կազմակերպիչներին, ինչպես նաեւ առցանց:
Համաժողովի ինտերնետ հեռարձակումը եւ համացանցային ինտերակտիվ մասը կազմակերպում են «Նոյյան տապան» լրատվական կենտրոնը (Երեւան), Ազդակ օրաթերթը (Լիբանան) եւ Connect To Communication ընկերությունը (ԱՄՆ): Խնրում ենք հարցերի դեպքում դիմել Լրատվամիջոցների համահայկական ընկերակցություն` aama@nt.am հասցեով, կամ զանգհարել +374 60 351121 կամ +1 818 646-10-72,:
Համաժողովի ողջ ընթացքը կարելի է դիտել համացանցով` Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության կայքի միջոցով, հետեւյալ հասցեով. http://mediaforum.am/?page_id=390&lang=hy,
Բոլոր լրատվամիջոցերը, որոնք կցանկանան հեռարձակել համաժողովի աշխատանքները, կոդը ստանալւ համար կարող են դիմել Լրատվամիջոցների համահայկական ընկերակցություն։