Ժողովուրդը գերադասեց փողավոր խոստում տվողին անփող խոստում տվողից.Անուշ Սեդրակյան

  • 12-10-2016 18:32:37   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է հրապարակախոս, Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի քաղաքական կյանքումստեղծված իրավիճակը։

Ակնհայտորեն Հայաստանի քաղաքական կյանքում զարգացման մի քանի միտումներ են նկատվում։ Միտում համար առաջին. լայն հասարակական շրջանակների համար ստեղծել բարեփոխումների պատրանք, հեռացնել արգահատելի դեմքերին, որոնք տարբեր պարագաներում իրենց վարկաբեկել և հեղինակազրկել են։

Երկրորդ միտումը ընտրական մեխանիզմները իշխանության ձեռքին պահելն է։ Դա են վկայում ՏԻՄ ընտրություններում իշխանության բոլոր զեղծարարությունները, ոչ մի բանի առջև չկանգնելը, նույնիսկ մի քաղաքապետի աթոռ չզիջելը։ Սրանով իշխանությունը ցույց է տալիս, որ իր կատարած բարեփոխումները զուտ վիզուալ, իմիտացիոն բնույթ ունեն, իսկ իրականում ընտրություններն ընթանալու են նույն մեխանիզմով, ինչպես ընթացել են միշտ։

Մինչդեռ մենք գիտենք, որ Հայաստանի բոլոր ցավերն ու մեղքերը երկու չարիքից են ծնվում։ Առաջին չարիքը ռուսական մոդելի մեջ ինտեգրումն է՝ եվրոպական մոդելի փոխարեն, ինչը չարյաց չարիքն է, իսկ երկրորդը ընտրություններն են, որովհետև Հայաստանում երբևէ թույլ չեն տվել, որ արդար ընտրությունների միջոցով ձևավորվի իշխանություն, այդ թվում՝ տեղական իշխանություն։ Թվում էր, թե տեղական իշխանություն ձևավորելն, այնուամենայնիվ, մանր խնդիր է և կարելի էր որոշակի կետեր զիջել, սակայն ՀՀԿ-ն չզիջեց նույնիսկ այս կետերը։ Սրանից կարելի է եզրակացնել, որ քանի որ Հայաստանի չարիքներն առաջացնող երկու հիմնական պատճառները չեն վերացել, քանի դեռ քաղաքական ուժերը միահամուռ չեն արձանագրել այդ երկու խնդիրները, փոփոխություններ չեն լինի։

Պատահական չէ, որ որոշ ուժեր ընդդիմադիր ինքնահռչակվելով բաց են թողնում այսպես կոչված իրենց համար «տհաճ» ռուսական տիրապետության կետը։ Նրանց թվում է, ինչպես, օրինակ, հայտարարում է «Քաղաքացիական պայմանագիրը», որ իշխանափոխություն և այլ տիպի բարեփոխումներ կարելի է անել միայն ներկա քաղաքական շրջանակներում, ներկա քաղաքական խաղի կանոններով։ Ցավալիորեն նրանք սխալ դուրս եկան։ Ես կցանկանայի, որ նրանք ճիշտ դուրս գան, և Հայաստանում քաղաքական իրավիճակը փոխվեր այսպես կոչված  ներքին փոփոխությունների հաշվին։ Սակայն իրականությունը և ռեալ քաղաքականությունը փաստեցին, որ դա անհնար է, որ չի կարելի անտեսել մեծ խնդիրը և կենտրոնանալ «տեղական» խնդիրների վրա և դրանով կատարել գլոբալ բարեփոխումներ կամ գլոբալ իշխանափոխություն։ Նման բան չի լինում։

Նաև հարց է առաջանում, թե այդ ինչպես եղավ, որ ժողովուրդը, զզվելով ներկա իշխանական համակարգից, այնուամենայնիվ գնաց իր ձայնը տվեց ՀՀԿ-ին։ Այստեղ խոսքը ոչ վաճառվելու մասին է, ոչ՝ կաշառվելու։ Եկեք դա մի կողմ դնենք. եթե հանրությունը տեսներ շոշափելի տարբերություն առաջարկված ծրագրերի, ընդհանրապես մտածելակերպի ու վարվելակերպի միջև, իհարկե, իմաստուն և հեռատես ձևով կզգար այդ փոփոխությունների շունչը։ Իսկ այս դեպքում ժողովուրդը պարզապես գերադասեց փողավոր խոստում տվողին անփող խոստում տվողից։

Շատ վերլուծաբաններ նշում են, որ իշխանությանն իրական այլընտրանք այդպես էլ չի ձևավորվել։  Կիսո՞ւմ եք այդ կարծիքը։

Քանի դեռ Հայաստանում իշխանությունը գտնվում է Մոսկվայի այսպես ասած տիրապետության շրջանակներում, և ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը ոչ մի ձևով չսահմանազատվեցին այդ խնդրում, շարունակեցին մնալ իշխանության  գաղափարախոսության տիրույթում, բնական է, որ բոլորի համար ռեալ ընդդիմությունը դառնում է կասկածելի։ Մանավանդ մենք հասկանում ենք, որ Հայաստանում շատ զարգացած է քաղաքական ինտրիգային դաշտը, քաղաքական պայմանավորվածությունների և քաղաքական առևտրի դաշտը, ու քանի որ իրոք Հայաստանում բոլորը բոլորի մասին գիտեն, բնական է, որ քաղաքական առևտուրը թաքուն չի մնում։ Ընդ որում՝ նույնիսկ այդ քաղաքական առևտուրը բացահայտվում է մտածված ձևով, օրինակ երբ Վանաձորի քաղաքապետի ընտրություններից հետո ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի ներկայացուցիչները համբուրվեցին։ Իհարկե, քաղաքական առևտրի պարադիգմի տրամաբանության մեջ պետք էր զերծ մնալ այդ համբույրից, բայց ՀՀԿ-ն դրանով ցույց է տալիս, որ քաղաքական առևտրի ենթակա են բոլորը, և ինքն ընտրում է քաղաքական առևտրի իր հին գործընկերներին։

Իսկ ստեղծված իրավիճակն ինչի՞ կարող է հանգեցնել։

Իշխանությունն ամեն կերպ ջանում է պահել իշխանությունը։ Իշխանության առջև պետության կայացման և պահպանման խնդիր դրված չի։ Եթե նրանք իրենց առջև դրած լինեին այդ խնդիրը, ապա այս բարեփոխումների երևութական և ոչ երևութական բոլոր քայլերը կանեին շատ արագ։ Նրանք ոչ մի ռեֆորմ չեն ուզում անել, փոխարենն ուզում են զսպել տվյալ պահին հասարակական դժգոհությունը։ Պետության կայացման փաստը նրանց բոլորովին չի մտահոգում։ Մենք կարող ենք կանգնել փաստի առջև, որ մասնատված և սեփականաշնորհված Հայաստանը  փողային կարգավիճակով կտեղափոխվի երկրի սահմաններից դուրս։ Դա ոչ վերահսկման մեխանիզմ ունի, ոչ էլ որևէ իշխանափոխության, կամ ավելի ճիշտ՝ իշխանության ձգտող ուժ այդ թեման բարձրացնում է իր նախընտրական պայքարում։ Օրինակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին հեռուստաբանավեճի ժամանակ Հիլարի Քլինթոնին ասաց, որ եթե ես դառնամ նախագահ, ձեր գործունեությունը հետաքննության եմ ենթարկելու։ Քլինթոնն էլ ասաց՝ ես նույնպես։ Այսինքն՝ եթե պետության դեմ կատարվում է հանցանք, լինի նախորդի կողմից, ներկայի կողմից, դա պետք է հետաքննեն։ Հայաստանում ցայսօր պետության դեմ կատարված ոչ մի հանցանք չի հետաքննվել։

Ի՞նչ պետք է անի ընդդիմադիր բևեռը, երբ փաստորեն  անգամ ձեռք բերված համաձայնագիրը չի կարողանում պահպանել։

Ընդդիմադիր բևեռը առաջին հերթին պետք է դադարեցնի քաղաքական առևտուրը, որովհետև քաղաքական առևտուրն այնքան թափանցիկ է, որ հնարավոր չէ այն կոծկել, պետք է հասկանա, որ առանց Ռուսաստանի հետ վերջնական կապերը խզելու Հայաստանում որևէ քաղաքական համակարգի փոփոխություն չկա և հնարավոր չէ անել, և իհարկե ընդդիմադիր բևեռը պետք է դադարի ներընդդիմական դաշտում ագրեսիվ գործողությունները։ Ցավում եմ, բայց վերջին պայքարները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ին ընդդիմադիր բևեռն ավելի շատ կռվեց միմյանց դեմ, քան ՀՀԿ-ի դեմ։

Հայաստանում կարծեք թե գնալով ավելի ու ավելի են շատանում ռուսական գիծն ունեցող քաղաքական ուժերը։

Սա մեծ վտանգ է, և հասկանում եմ, որ արևմտամետ ուժերի ռեսուրսները և գործունեության դաշտը սահմանափակված է, բայց միևնույն ժամանակ ինչպես անտեսում էին իմ զգուշացումներն առ այն, որ այսպիսին է լինելու ընտրական պատկերը, ինչպես անտեսում էին իմ զգուշացումներն առ այն, որ Հայաստանում վերջիվերջո չի մնալու առկա փող տնտեսական բյուջետային հարցերը լուծելու համար, այնպես էլ հաստատ կանտեսեն այն, որ իրավիճակն ինքն է մտցնելու իր խմբագրումները ռուսական մոդելի համատեքստում: Թե մենք դրան որքանով պատրաստ կլինենք, այլ խնդիր է։

Կադրային  փոփոխությունները նո՞ւյնպես ռուսական թելադրանքով էին պարտադրված։ Կարծիք կա, որ Էդվարդ Նալբադյանի վերանշանակումը հենց դրանով է պայմանավորված։

Արտաքին աշխարհի հետ կապող բոլոր նախարարները մնացին նույնը՝ թե Սփյուռքի և թե ԱԳ նախարարները։ Արտգործնախարարին կարող ես չփոխել երկար ժամանակ, բայց միևնույն է, միջազգային իրադրության կտրուկ փոփոխությունը կստիպի, որ ԱԳ նախարարը փոխի իր գործողությունների համակարգը։Մեր զրուցակիցն է հրապարակախոս, Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play