Ստամբուլում անցկացվել է «Հայկական ինքնության քննական մոտեցումները 21-րդ դարում` խոցելիություն, առաձգականություն և փոխակերպություն» խորագրով միջազգային գիտաժողովը


Ստամբուլում անցկացվել է «Հայկական ինքնության քննական մոտեցումները 21-րդ դարում` խոցելիություն, առաձգականություն և փոխակերպություն» խորագրով միջազգային գիտաժողովը

  • 13-10-2016 17:37:47   | Թուրքիա  |  Մամլո հաղորդագրություն

«Հրանտ Դինք» հիմնադրամի և Համազգային հայ կրթական և մշակութային միության համատեղ հայագիտական գիտաժողովը Ստամբուլում
 
2016 թվականի հոկտեմբերի 7-8-ը Ստամբուլում տեղի ունեցավ «Հայկական ինքնության քննական մոտեցումները 21-րդ դարում. խոցելիություն, առաձգականություն, փոխակերպություն» խորագրով միջազգային գիտաժողովը, որի կազմակերպիչներն էին «Հրանտ Դինք» հիմնադրամը և Համազգային հայ կրթական և մշակութային միությունը` Լիսաբոնի «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի և Ստամբուլում Շվեդիայի հյուպատոսության հովհանավորությամբ:
 
Գիտաժողովին մասնակցում էին հայ, թուրք և օտարազգի մասնագետներ, հանրային գործիչներ Թուրքիայից, Լիբանանից, Հայաստանից և այլ երկրներից, նչպես Խաչիկ Թյոլյոլյանը և Ռուբինա Փիրումյանը ԱՄՆ-ից, Հրաչ Չիլինգիրյանը Լոնդոնից, Ռազմիկ Փանոսյանը Լիսաբոնից, Մկրտիչ Մկրտչյանը, Վաչե Փափազյանը և Անիտա Թութիկյանը Բեյրութից, Հարություն Մարությանը և Սուրեն Դանիելյանը Հայաստանից, Մուրադ Ջանքարան, Փընար Քարաքըլչըքը, Արարատ Շեքերյանը Թուրքիայից: 
Գիտաժողովը մեկնարկեց «Հրանտ Դինք» հիմնադրամի վարչության նախագահ Ռաքել Դինքի և Համազգայինի Կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտչյանի բացման ելույթներով: Միացյալ Նահանգներից ժամանած պրոֆ. Խաչիկ Թյոլյոլյանի «Ինքնությունների տարակուսանքը ժամանակակից հռետորաբանության մեջ» խորագրով անդրանիկ զեկուցումն ընդհանուր գծերով սահմանեց գիտաժողովի առանցքը:
Գիտաժողովի ավարտին տեղի ունեցավ «Արդի կիրառում-ապագա ուղղություններ» խորագրով ասուլիս, որը վարում էր պոլսահայ մտավորական Կարին Քարաքաշլըն: Մասնակիցներն էին «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի Հայկական համայնքների բաժնի վարիչ Ռազմիկ Փանոսյանը, Համազգայինի Կենտրոնական վարչության անդամ Վաչե Փափազյանը, սսոցիոլոգ պրոֆ. Արուս Յումուլը և Կենտրոնական վարժարանի տնօրեն Սիլվա Քույումջյան-Մարկոսյանը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն