«Նախկին սփյուռքահայերը հորդորում են հալեպահայերին՝ տեղափոխվել Հայաստան». Քաղաքացիական նախաձեռնության անդամներ (Տեսագրություն)


«Նախկին սփյուռքահայերը հորդորում են հալեպահայերին՝ տեղափոխվել Հայաստան». Քաղաքացիական նախաձեռնության անդամներ (Տեսագրություն)

  • 14-10-2016 12:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ




Հոկտեմբերի 14-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» Լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ  «Հալեպահայե՛ր, մեզ բացակա չդնե՛ք» քաղաքացիական նախաձեռնության անդամների ասուլիսը։

 
 
Թեման «Հայաստանում բնակվող նախկին սփյուռքահայերն անդրադառնում են Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձություններին և բարձրաձայնում հատկապես հալեպահայերի խդիրները. ՀՀ պաշտոնական ու հասարակական կառույցների արձագանքները և գոծողությունները հալեպահայերի ֆիզիկական անվտանգության ապահովման, տարհանման, հայրենիք տեղափոխելու կապակցությամբ. առաջարկներ խնդրի շուտափույթ կարգավորման գոծընթացում»։
 
Բանախոսներն են քաղաքացիական նախաձեռնության անդամներ՝ 
 
Սարգիս Հացպանյանը - Տարածաշրջանային հարցերով փորձագետ - վերլուծաբան 
Նուշիկ Միքայելյանը - գրող, հրապարակախոս
Սոսե Ղլեջյանը (մանկավարժ), 
Սիրուն Սեմերջյանը  (նախաձեռնության երտիտասարդ անդամ)
 
 
 
ՄԵԿ ԽԵԼՔԸ ԼԱՎ Է, ԵՐԿՈՒՍԸ ԱՎԵԼԻ ԼԱՎ
 
Նորաստեղծ «ՀԱԼԵՊԱՀԱՅԵ՛Ր, ՄԵԶ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵ՛Ք» քաղաքացիական նախաձեռնությունը 2016 թ. հոկտեմբերի 15–ին, շաբաթ օրը ժամը՝ 15.00–ին, ԳԱԱ Պատմության Ինստիտուտի նիստերի դահլիճում (Բաղրամյան, 24/4 –առաջին հարկ) կազմակերպում է տեղեկատվական–խորհրդակցական հավաքույթ, լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանիորեն քննարկելու՝ հալեպահայության մշտական բնակության նպատակով ՀՀ տեղափոխման խնդիրներն ու գնահատելու՝ այդ առթիվ մինչօրս կատարված տարատեսակ աշխատանքները։
Հալեպում ոչ մի կերպ չդադարող պատերազմային գործողությունների գնալով ահագնացող ժամանակահատվածում, մեր կարծիքով համայն հայության մտահոգության և ուշադրության կենտրոնում գտնվելու ենթակա խնդրի առթիվ ասելիք ու անելիք ունեցող մեր բոլոր հայրենակիցներին և կազմակերպություններին հրավիրում ենք նշված օրն ու ժամին իրենց ներկայությամբ պատվել հավաքույթն ու հարցի բնույթին շահեկան բովանդակություն հաղորդելուն անհրաժեշտ առաջարկներով հանդես գալ։
Հավաքույթին իրենց մասնակցությունը կբերեն նաև վերջին օրերին ՀՀ տեղափոխված մեր հալեպահայ հայրենակիցներից ոմանք, որոնց հաղորդելիք թարմ տվյալների շնորհիվ վստահ ենք տեղի ունենալիք քննարկումները կդառնան ավելի բովանդակալից ու առարկայական։
Ովքեր հալեպահայերին ՀՀ բերելու հարցի շուրջ ունեն առարկայական առաջարկներ, մինչև նշված հավաքույթի տեղի ունենալը, խնդրվում է դրանք գրավոր հրապարակել «ՀԱԼԵՊԱՀԱՅԵ՛Ր, ՄԵԶ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵ՛Ք» համացանցային էջում՝  www.facebook.com/Savealeppoarmenians/?__mref=message
Կանխահայտ շնորհակալությամբ և հարգանքներով՝
 
«ՀԱԼԵՊԱՀԱՅԵ՛Ր, ՄԵԶ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵ՛Ք» 
քաղաքացիական նախաձեռնություն
 
 Ասուլիսին ներկա լրատվամիջոցները 
1.NT.am
2.Aravot.am
3.Ankakh.am
4.Tert.am
 
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ