ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցություւնը պատրաստ է աջակցել հայեպահայերին՝ Հայաստան տեղափոխվելու գործընթացում


ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցություւնը պատրաստ է աջակցել հայեպահայերին՝ Հայաստան տեղափոխվելու գործընթացում

  • 17-10-2016 18:37:49   | Սիրիա  |  Հասարակություն

Հալեպում ակնհայտորեն վիճակն այսօր օրհասական է, և հալեպցիների, այդ թվում՝ 
հալեպահայերի անվտանգությունն էապես խաթարված է:
 
Դժբախտաբար, Հալեպը դարձել է Սիրիայի հակամարտությանը ներգրավված ուժերի 
գլխավոր կռվախնձորը, որը և էապես մեծացնում է, թերևս, համեմատաբար քիչ 
տուժած քաղաքի արևմտյան հատվածը՝ արևելյանի դաժան ճակատագրին արժանանալու 
հավանականությունը:
 
Համաձայն լավատեղյակ աղբյուրների՝ այսօր Հալեպում դեռ ապրում է 8-10 հազար 
հայ՝ հիմնականում կենտրոնացած քաղաքի արևմտյան թաղամասերում: Այս 
իրավիճակը, բնականաբար, պետք է մտահոգի բոլորին, և ողջունելի են հայկական 
տարբեր կազմակերպությունների գործնական քայլերը հալեպահայությանն աջակցելու 
համար:
 
Հակամարտության առաջին օրվանից էլ հակասական մոտեցումներ են եղել 
հալեպահայերի՝ քաղաքում մնալ-չմնալու հարցում՝ հաշվի առնելով Սիրիայի 
կառավարության և ընդդիմության՝ այս հարցում ունեցած դիրքորոշումը և 
հնարավոր արձագանքը, ինչպես նաև մտահոգվելով հալեպահայ գաղութի դատարկման 
հեռանկարով:
 
Հաշվի առնելով այսօր ստեղծված ծանր իրավիճակը՝ խնդրի լուծման բանաձևը, մեր 
համոզմամբ, հետևյալն է: Հալեպում ապրող ցանկացած հայ ցանկության դեպքում 
պետք է ունենա քաղաքից հեռանալու և Հայաստան տեղափոխվելու նյութական և 
տեխնիկական հնարավորություններ:
Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին, բարեգործական հիմնադրամներին և ունևոր 
անհատներին գործուն և համակարգված աջակցություն ցուցաբերել վերոհիշյալ 
խնդրի լուծման համար:
 
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը պատրաստ է իր ներդրումն ունենալ այս խնդրի 
լուծմանը:
 
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչություն
 
Նոյյան տապան  -   Հասարակություն