Աֆղանստանը գաղտնի կերպով վերսկսել է բանակցությունները թալիբների հետ


Աֆղանստանը գաղտնի կերպով վերսկսել է բանակցությունները թալիբների հետ

  • 18-10-2016 12:32:45   | Աֆղանստան  |  Հասարակություն

«Թալիբան» շարժման ներկայացուցիչները և Աֆղանստանի իշխանությունները գաղտնի վերսկսել են բանակցությունները:
 
Այս մասին տեղեկացնում է Tass-ը, հղում կատարելով The Guardian թերթին:
Ըստ պարբերականի տվյալների, Կատարում սեպտեմբերին և հոկտեմբերի սկզբին կայացած հանդիպումներին ներկա են գտնվել շարժման հիմնադրի եղբայր Աբդուլ Մանանը և Աֆղանստանի հետախուզության պետը: Թերթը նշում է, որ սրանք առաջին բանակցություններն են այն բանից հետո, երբ այս տարվա մայիսին ամերիկական անօդաչու թռչող սարքի կողմից չեզոքացվել է մոլլա առաջնորդ Ախտար Մոհամմադ Մանսուրը:
Թալիբների խոսնակը հաստատել է, որ կայացած հանդիպումներն անցել են դրական մթնոլորտում և դժվարություններ չեն առաջացել: Նրա խոսքերը, թե իբր հանդիպումներին ներկա է գտնվել նաև ԱՄՆ-ը ներկայացնող դիվանագետ, դեսպանատունը հրաժարվել է որևէ մեկնաբանություններ անել:
Հավելենք, որ թալիբների և աֆղանական իշխանությունների միջև պաշտոնական վերջին հանդիպումը կայացել էր 2015 թվականի հուլիսին:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play