Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ (USAID) ղեկավարի հետ


Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ (USAID) ղեկավարի հետ

  • 18-10-2016 16:20:17   | Հայաստան  |  Իրավունք

 Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ:
 
           Հանդիպման ընթացքում ներկայացվել են Պաշտպանի աշխատակազմի գործունեության ընդհանուր նկարագիրը, Պաշտպանի աշխատակազմի մարզային ստորաբաժանումների ընդլայնման ծրագրերը, ինչպես նաև միջազգային մի շարք կառույցների հետ համագործակցության հիմնական ուղղություններն ու հեռանկարները:
 
Քննարկվել են նաև ընտանեկան բռնության կանխարգելման, փախստականների, երեխաների իրավունքների և գործարարների շահերի պաշտպանության հետ կապված հարցեր:
 
           Արման Թաթոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության դերն ու իրականացրած աշխատանքները, ինչպես նաև հայտնել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու և փոխգործակցելու իր պատրաստակամությունը:
 
 
 
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play