Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներն արժանացել են մրցանակների
18-10-2016 17:36:00 | Ուկրաինա | Մշակույթ
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Տիկնիկային թատրոնի դերասան» 4-րդ կուրսի ուսանողները` ս. թ. հոկտեմբերի 7-9-ը մասնակցել են Կիևում կայացած «JoyFest» միջազգային 4-րդ թատերական փառատոնին:
Փառատոնին հայ ուսանողները ներկայացել էին «Կարճ պատմություններ» վերնագրով բեմադրությամբ: Դասական և ժամանակակից դրամատուրգների պիեսների հատընտիր հատվածների հիման վրա կառուցված ներկայացումը երկու անվանակարգում արժանացել է մրցանակների: «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում մրցանակի է արժանացել Զառա Անտոնյանը, իսկ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ Մարիետա Դովլաթբեկյանը: