Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներն արժանացել են մրցանակների


Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներն արժանացել են մրցանակների

  • 18-10-2016 17:36:00   | Ուկրաինա  |  Մշակույթ

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Տիկնիկային թատրոնի դերասան» 4-րդ կուրսի ուսանողները` ս. թ. հոկտեմբերի 7-9-ը մասնակցել են Կիևում կայացած «JoyFest» միջազգային 4-րդ թատերական փառատոնին:
 
Փառատոնին հայ ուսանողները ներկայացել էին «Կարճ պատմություններ» վերնագրով բեմադրությամբ:  Դասական և ժամանակակից դրամատուրգների պիեսների հատընտիր հատվածների հիման վրա կառուցված ներկայացումը երկու անվանակարգում  արժանացել է մրցանակների: «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում մրցանակի է արժանացել Զառա Անտոնյանը, իսկ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ Մարիետա Դովլաթբեկյանը:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play